Արդյո՞ք միայն Սաշիկը...(Տեսանյութ)
ВИДЕОՍերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը պետությանը անհատույց փոխանցել է 18.5 մլն դոլար: Այս մասին հայտնի է դարձել ՍիվիլՆեթին: Սաշիկ Սարգսյանն իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվել էր հեղափոխությունից անմիջապես հետո, ինչը ենթադրելի էր՝ հաշվի առնելով, թե ինչ դերակատարություն ուներ «սաշիկյան» թեման ներկայիս իշխանության ընդդիմադիր հռետորաբանության մեջ: Ենթադրվում էր, որ փայ մտնելու մասին տարատեսակ պատմությունները կդառնան նոր իրավիճակում դատա–իրավական գործընթացների հիմնական թիրախները: Վարչապետ Փաշինյանը Սաշիկ Սարգսյանին անդրադառնալու առիթ ունեցավ մի քանի անգամ՝ վկայակոչելով բանկում վերջինիս ունեցած գումարների թիվը, որոնք կալանքի տակ են: Վերջին անգամ էլ արդեն խորհրդարանական քարոզարշավի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, թե Սարգսյանը պատրաստ է պետությանը վերադարձնել 30 մլն դոլար: Թե ինչպես 30–ը դարձավ 18,5, դժվար է ասել: Ֆեյսբուքում կատակում են, թե նոր իրավիճակում փոխվել են նաև տոկոսադրույքները, և 30–ի կեսն այլևս ոչ թե 15–ն է, այլ 18,5–ը:
https://past.am/?p=213599&l=am




















































