Ո՞վ կլցնի քաղաքական վակումը(Տեսանյութ)
ВИДЕОՎերջին շրջանում հաճախակի են ստեղծվում նոր կուսակցություններ: Նախընտրական շրջանում սկսված և հետընտրականում շարունակվող այս միտումը բավականին լավ պատկերում է այն վիճակը, որ կա այսօր քաղաքական դաշտում: Հեղափոխությամբ զրոյացված քաղաքական դաշտը, իշխանության կողմից սահմանադրական մեծամասնության արձանագրումը, հեղափոխության օբյեկտիվ իրողություններից բխող՝ ընդդիմադիր տրամադրությունների ցածր մակարդակը, դաշտ են բացում նոր քաղաքական սուբյեկտների համար: Հասկանալի պատճառներով այժմ Հայաստանում չկա արմատական ուժեղ ընդդիմություն, որովհետև չկան արմատական ընդդիմադիր տրամադրություններ: Նույնիսկ իշխանության ամենամոլի քննադատ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ակնհայտորեն դրսևորում է առավել փափուկ հռետորաբանություն, քան, օրինակ, նախկին ընդդիմությունները: Արմատական տրամադրված է ընդդիմության այն հատվածը, որը ներկայացնում է նախկին իշխանությանը: Սակայն մի կողմից նրանք չեն գտնում այդ արմատականությունը արտահայտելու սոցիալական հենարան, մյուս կողմից էլ հասարակությունը չի ցանկանում իր դժգոհությունը գեներացնել այդ շրջանակների միջոցով: Եթե այս ամենին հավելենք իշխանության 70 տոկոս արդյունքն ընտրություններին և 88 հոգանոց խմբակցության փաստը, ապա քաղաքական դաշտում իսկապես ազատվել է ահռելի տարածք:
https://past.am/?p=213598&l=am




















































