Ереван, 16.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Նոր իրավիճակ, նոր կուսակցություններ. քաղաքական տրամադրությունների գեներացման վակուումի արդյունքները

АНАЛИТИКА

Վերջին շրջանում հաճախակի են ստեղծվում նոր կուսակցություններ: Նախընտրական շրջանում սկսված և հետընտրականում շարունակվող այս միտումը բավականին լավ պատկերում է այն վիճակը, որ կա այսօր քաղաքական դաշտում: Հեղափոխությամբ զրոյացված քաղաքական դաշտը, իշխանության կողմից սահմանադրական մեծամասնության արձանագրումը, հեղափոխության օբյեկտիվ իրողություններից բխող՝ ընդդիմադիր տրամադրությունների ցածր մակարդակը, դաշտ են բացում նոր քաղաքական սուբյեկտների համար:

Հասկանալի պատճառներով այժմ Հայաստանում չկա արմատական ուժեղ ընդդիմություն, որովհետև չկան արմատական ընդդիմադիր տրամադրություններ: Նույնիսկ իշխանության ամենամոլի քննադատ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ակնհայտորեն դրսևորում է առավել փափուկ հռետորաբանություն, քան, օրինակ, նախկին ընդդիմությունները: Արմատական տրամադրված է ընդդիմության այն հատվածը, որը ներկայացնում է նախկին իշխանությանը: Սակայն մի կողմից նրանք չեն գտնում այդ արմատականությունը արտահայտելու սոցիալական հենարան, մյուս կողմից էլ հասարակությունը չի ցանկանում իր դժգոհությունը գեներացնել այդ շրջանակների միջոցով: Եթե այս ամենին հավելենք իշխանության 70 տոկոս արդյունքն ընտրություններին և 88 հոգանոց խմբակցության փաստը, ապա քաղաքական դաշտում իսկապես ազատվել է ահռելի տարածք:

Սուրբ տեղն, ինչպես ասում են, դատարկ չի մնում: Հատկապես, եթե այդ սուրբ տեղին հասնելու մեխանիզմները թվում են առավել դյուրին, քան նախկինում: Իշխանության ներկայիս կազմը, այդ կազմում անփորձ, առանց քաղաքական կարիերայի, համպատրաստից ու հաճախ նաև պատահական հայտնված մարդկանց առատությունը ազդակ է տալիս քաղաքականապես շահագրգիռ սուբյեկտներին, որ քաղաքականությամբ զբաղվելու համար առանձնապես մեծ ջանքեր պետք չեն: Քաղաքական դաշտում տիրող վակուումի հետ միասին վերջին հանգամանքը պարարտ հող է ստեղծում նոր կուսակցությունների առաջացման համար:

Չի կարելի բացառել նաև այն համակարգը, որ նոր կուսակցություններից որոշների թիկունքում հին ուժեր կան, որոնք իրատեսորեն գնահատելով իրենց շանսերը, ավելի շուտ՝ այդ շանսերի բացակայությունը, հատկապես սեփական դեմքով ներկայանալու պարագայում, փորձում են դաշտ ներմուծել նոր քաղաքական ուժեր և դեմքեր: Սա Հայաստանում, որքան էլ ցավալի է, բայց ընդունված պրակտիկա է եղել:

Մյուս կողմից էլ, սակայն, չտրվելով սև– սպիտակի գայթակղությանը, չենք կարող չնկատել, որ քաղաքական նոր միավորներից շատերն էլ ունեն ազնիվ, արդարացի մղումներ քաղաքականության մեջ խոսք ասելու համար: Այդ մղումները հաճախ իրատեսական չեն ու արդյունավետ չեն հայաստանյան քաղաքական մշակույթի կոնտեքստում, առավելապես ոգեշնչված են արևմտյան քաղաքական այս կամ այն հոսանքների ոգով: Սակայն արևմտյան քաղաքական մշակույթի թեկուզև տրաֆարետային հասկացությունների ներմուծումը մեր քաղաքական կյանք ինքնին դրական է: Հատկապես, եթե հաշվի առնենք, թե ինչպիսի լուրջ խնդիր ունի մեր քաղաքական դաշտը իզմերի հետ, իզմեր, որոնցից խուսափում են բոլորը:

Ամեն դեպքում տեղի ունեցողը, նույնիսկ եթե դրանում կան որոշակի դավադիր սցենարներ, օբյեկտիվ և բնական հետևանքն է հեղափոխությամբ զրոյացված քաղաքական դաշտի: Դաշտը դատարկ մնալ չի կարող: Հարցն այն է, թե ինչով է այն լցվելու: Իսկ այդ հարցի պատասխանը ոչ միայն քաղաքական է, այլև հասարակական: Ինչպիսին հասարակության և դրա տարբեր շերտերի գիտելիքները, աշխարհայացքն ու արժեքներն են, դրանով էլ կլցվի քաղաքական դաշտը: Հույս հայտնենք ուղղակի, որ գոնե այս անգամ քաղաքական դաշտը կթարմացվի թեկուզև ռոմանտիկ, բայց քաղաքական բովանդակությամբ, ու մենք չենք գնա քաղաքականի տակ կոմերցիայով զբաղվող կուսակցությունների անցյալի փորձի հետքերով:

 

ՏԻԳՐԱՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войнПосол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением регионаТрамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский проливЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной АргентиныАнна Акопян отправляется в США в статусе супруги премьер-министра Армении«Teach For Armenia» - бенефициар июня инициативы «Сила одного драма» Роза ветров. Анонс. 1-ый выпуск. Цикл передач Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионеРынок акций США вырос в пятницу в ожидании урегулирования конфликта на Ближнем ВостокеРоберту Кочаряну запретили выезд из АрменииВ Иране раскрыли 14 пунктов мирной сделки с СШААрмения лишена демократии – диктатура против народа: Нарек КарапетянТвой голос украли. защити свой выбор. Всеармянский фронтСчитает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»За шесть лет фактически многое изменилось: что случилось с клятвой «не подделывать ни одного бюллетеня»? «Паст»Конституционная «ловушка» и институт сателлитов: как власти должны были решить проблему механизма реализации внешних принуждений? «Паст»Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»Мы потеряли огромные запасы: теперь чего хотим? «Паст»Почему новоизбранный парламент нелегитимен? Хронология правового террора и редактирования результатов: «Паст»Жительницу села Киранц вынудили уволиться после публикации о выборахСудья предупредил Оганяна о возможном принудительном приводеНетаньяху: Пока я являюсь премьер-министром Израиля, у Ирана не будет ядерного оружияЦИК Армении: Результаты голосования на избирательном участке № 12/13 признаны недействительнымиПашинян поздравил Путина с Днем РоссииПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня России«Мы начинаем политические консультации с политическими силами для выработки единой повестки и шагов»: Гагик ЦарукянПосол России в Армении вернулся в Ереван после консультаций в Москве Обучение финансовой грамотности для юных шахматистов: Idram и IDBank Юнибанк и Wildberries запустили сервис для покупок в рассрочкуУничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»От Армении до Балтики. кольцо сжимается-распределённая война в новой фазе. ответ России «АйаКве» не признает результаты выборов: политическое объединение готовится к правовой и политической борьбе։ «Паст»ЗММК присоединился к Глобальному договору ООН«В Армении установилась диктатура, которая и поглотит саму себя»: «Паст»Самая влиятельная «фигура» государственного аппарата остается на своем месте: «Паст»Техническая ошибка или политический расчет? Как «неверные» цифры меняют картину будущего парламента? «Паст»Армянский премьер Пашинян при финансовой и политической поддержке Запада де-факто украл прошедшие парламентские выборыПочему Россия наказывает армянский народ? «Паст»Ucom запускает пакет uPlay Cinema: сотни фильмов по единой ежемесячной подписке Взять или не взять мандаты? Что должна делать оппозиция? «Паст»От малых шагов – к большим переменам: проекту «Сила одного драма» 6 летТрамп поздравил Пашиняна с победой на выборах в АрменииJunius возвращается — с новым турниром и ценными призамиЛевон Джилавян занял третье место на чемпионате мира по нардамВ Армении планируют закрыть УИУ «Нубарашен» и построить новое пенитенциарное учреждениеКаллас: ЕС не ужесточает санкции против Израиля из-за отсутствия единстваВ Индонезии вулкан Семеру выбросил пепел на высоту 4,9 кмЕвропейские фондовые индексы преимущественно снизились во вторникСтроительство дороги Сисиан — Каджаран имеет важное значение для развития дорожной инфраструктуры АрменииЗахарова: выборы в Армении сопровождались беспрецедентным давлением на оппозицию