Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Ֆրանսիայի ԱԺ և Սենատի նախագահներին
ПОЛИТИКАՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնին եւ Սենատի նախագահ Ժերար Լարշեին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության առնչությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ նախագահի ցավակցական ուղերձում ասվում է.
«Խոր վշտով տեղեկացա Փարիզում եւ Սեն Դընիում տեղի ունեցած դաժան ահաբեկչական գործողությունների մասին, որոնք բազմաթիվ անմեղ զոհերի եւ վիրավորների պատճառ դարձան:
Խստորեն դատապարտելով տմարդի ահաբեկչական գործողությունները եւ մերժելով ահաբեկչության ցանկացած դրսեւորում՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից մեր անկեղծ վշտակցությունն ու զորակցությունն ենք հայտնում Ձեզ, Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին, զոհվածների հարազատներին եւ մերձավորներին, իսկ վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»:



