Ереван, 13.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Տնտեսությունը պետք է զարգանա աստիճանաբար, ոչ թե հեղափոխությամբ. որպես նախկին լրագրող` Փաշինյանը հակված է տարբեր փոխաբերություններ կիրառել. Ա. Մարտինով

ЭКОНОМИКА

Տնտեսական հեղափոխություն անցկացնելու վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վախեցնելու են բիզնեսին ու ներդրողներին: Նման ձևակերպումները պետք է հնչեցվեն զգուշորեն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ռուսաստանի Դաշնության «Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի» տնօրեն Ալեքսեյ Մարտինովը:

«Հեղափոխական ճանապարհով որևէ դրական փոփոխություն լինել չի կարող ո՛չ քաղաքականության, ո՛չ տնտեսության մեջ: Տնտեսությունը պետք է զարգանա աստիճանաբար, ցանկացած հեղափոխական կտրուկ փոփոխություն վատ հետևանքներ կունենա»,- ասաց Մարտինովը:

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը տնտեսագետ չէ և «հավանաբար լավ չի հասկանում, թե ինչի մասին է խոսում, ինչ ասել է տնտեսական հեղափոխություն»:

«Որպես նախկին լրագրող՝ նա, հավանաբար, հակված է տարբեր փոխաբերություններ օգտագործել, գեղարվեստական ձևակերպումներ տալ, բայց նա այլևս լրագրող չէ, ընդդիմադիր պատգամավոր չէ, վարչապետ է, և ցանկացած նման հայտարարություն պետք է անել զգուշորեն: Տնտեսական ոլորտին վերաբերող ամեն մի հայտարարություն կարող է ազդել ազգային արժույթի և այլնի վրա»,- նշեց Ալեքսեյ Մարտինովը:

Փորձագետը նկատեց, որ խաղի կանոնների կտրուկ փոփոխությունը տնտեսության ու բիզնեսի մեջ հեշտ գործ չէ, կորուստներն էլ անդառնալի են:

«Փաշինյանը մեղավոր չէ, որ այս ոլորտում մասնագետ չէ, բայց լավ կլիներ, որ փորձագետների, պրոֆեսիոնալների խորհուրդները լսեր, նույն նախագահ Արմեն Սարգսյանի, ով բավական փորձառու գործիչ է: Ամենայն հավանականությամբ Փաշինյանը չի լսում խորհուրդներ ու անում է անզգույշ հայտարարություններ»,- հավելեց Ա. Մարտինովը:

Պոպուլիստական են, նրա խոսքով, այն ձևակերպումները, որ տնտեսությունը պետք է ազատվի նախորդ իշխանությունների օլիգարխներից և այլն:

 

«Նման արտահայտություններ են անում «փողոցային հռետորները», և եկեք չմոռանանք, որ Փաշինյանը հենց նրանցից է եղել, բայց հիմա պետք է ավելի հավասարակշռված լինել:

 

Կան օրենքներ, կա Քրեական օրենսգիրք, դատարան, որոնք կորոշեն՝ ով է հարկեր վճարում, ով՝ ոչ: Հայաստանում այս ամենը կա, բայց սա պետք է աշխատի: Թե ինչումն է հեղափոխությունը, չգիտեմ: Երևի, լրանում է «թավշյա հեղափոխության» 1 տարին»,- նշեց Ալեքսեյ Մարտինովը:

Տնտեսագետն ասաց, որ ինչ անուն էլ ուզում ես տալ հեղաշրջմանը, հեղափոխությանը, դրանից էությունը չի փոխվում, այն իր հետ բերում է դժվարություններ՝ սոցիալական, տնտեսական հարթություններում, և մարդկանց ակնկալիքները, որ նրանք ավելի լավ են ապրելու, քան առաջ, վերածվում են հիասթափության:

«Լուրջ ջանքեր պետք է գործադրել, որ համակարգն աշխատի: Միայն ղեկավարության ջանքերը քիչ են, ողջ հանրությունը պետք է աշխատի: Փոխել մեկին, ումից հանրությունը հոգնել էր, մեկ այլ մարդով, ումից հանրությունը չի հոգնել, լուծում չէ: Սրանից ոչինչ չի փոխվել չէ՞: Ո՛չ աշխարհագրորեն, ո՛չ քաղաքականապես, ո՛չ տնտեսապես փոփոխություն չկա, և նորմալ է, որ մարդիկ կան, որոնք հիասթափվել են, կյանքը չի փոխվել: Հակառակը՝ ավելացել է կենցաղային, փողոցային հանցագործությունների թիվը:

Սա թաքցնել հնարավոր չէ, նույնիսկ զբոսաշրջիկներն են դա զգում, նկատում են, որ Երևանում գիշերով զբոսնելն անվտանգ չէ: Սրանք մանրուքներ են, բայց այս մանրուքներից է ձևավորվում ողջ պատկերը: Չեմ հերքում, որ մեկ տարի առաջ հրաշք էր թվում, որ բոլորին հոգնեցրած Սերժ Սարգսյանը կհեռանա: Նա, ըստ էության, չկատարեց իր խոստումը, հայտարարեց, որ որպես վարչապետ չի առաջադրվի, բայց հետո իբրև կուսակցության խնդրանքով առաջադրվեց, և սա մտահոգեց մարդկանց: Իշխանությունն անցավ Նիկոլ Փաշինյանին: Ամեն ինչ տեղի ունեցավ գունավոր հեղափոխության տարրերով, բայց ոչինչ չփոխվեց, մարդկանց կյանքը չփոխվեց, արդյունքը միայն հեղափոխությունն էր: Չկան նոր ծրագրեր, նոր գաղափարներ»,- մանրամասնեց Ալեքսեյ Մարտինովը:

BBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении