Փարիզաբնակ օլիգարխ Սարկիսովի կինը վախենում է տանից դուրս գալ
ОБЩЕСТВОՖրանսիայի մայրաքաղաք Փարիզում երեկ տեղի ունեցած ահաբեկչության մասին լուրը անտարբեր չի թողել ոչ ոքի: Ինչպես տեղեկացնում է Past.am-ը, ողբերգական իրադարձություններից մի քանի րոպե անց սոցցանցերում արտիստները սկսել էին տեղադրել գրառումներ՝ իրենց աջակցությունը հայտնելով ֆրանսիացիներին:
Առաջիններից մեկը Instagram-ում լուսանկար էր տեղադրել ու իր ցավակցությունները հայտնել օլիգարխ Նիկոլայ Սարկիսովի կինը՝ Յուլյան, ով ներկայում բնակվում է Փարիզում:

Նա ահաբեկչության ժամանակ 3 երեխաների հետ գտնվել է իր բնակարանում: SUPER-ին տված հարցազրուցում միլիարդատիրոջ կինը պատմել է այն մասին, որ վախենում է դուրս գալ տանից, իսկ քաղաքի փողոցները դատարկ են:

«Ես հիմա ապրում եմ Փարիզում, Մոսկվայում եղել եմ մոտ 1 ամիս առաջ: Ես չեմ լսել, թե ինչ է տեղի ունեցել: Ես նստած եմ տանը: Իմ բնակարանում ամեն ինչ փակ է, քաղաքում ռազմական դրություն է հայտարարվել: Տեղի ունեցածի մասին ես լսել եմ նորություններից: Ես շատ եմ վախենում: Այդքան մարդու են սպանել: Քաղաքում հիմա լռություն է, բոլորը նստած են իրենց տանը»,- ասել է նա:



