Ереван, 22.Апрель.2026,
00
:
00
ВАЖНО


Պաշտոնից կառչած պետական ապարատ

АНАЛИТИКА

Նախօրեին Ազգային ժողովում ունեցած ելույթի ընթացքում վարչապետ Փաշինյանը դժկամությամբ խոսեց ակտիվիստ–պաշտոնյաների մասին: Ըստ Փաշինյանի, այս երկու կարգավիճակներն անհամատեղելի են: Մեծ հաշվով, իհարկե, այս կարգավիճակները համադրվել են հենց Փաշինյանի կողմից, երբ հեղափոխության հաջորդ ամիսներին անհայտ էր, թե նա, ի վերջո, հեղափոխական է, թե վարչապետ: Ինչ–որ առումով սա ուներ օբյեկտիվ պատճառներ. հնարավոր չէ հեղափոխությունից հետո միանգամից մտնել պաշտոնական կերպարի մեջ: Սակայն քիչ չեն եղել նաև այս անհամատեղելի կարգավիճակները համադրելու և դրանք չարաշահելու փորձերը:

Մյուս կողմից էլ, սակայն, միայն ակտիվիզմի ու պաշտոնի անհամատեղելիությունը չէ, որ այսօր խնդրահարույց է պետական համակարգում: Այդ մասին Փաշինյանը ևս խոսեց՝ ակնարկելով հին համակարգի կադրերին: Չնայած հնի ու նորի բաժանում չանելու Փաշինյանի կոչին, ակնհայտ է, որ այդպիսի բաժանում կա, պարզապես երկու դեպքում էլ նույն Փաշինյանը ունի որոշակի դժգոհություններ: 

Ի վերջո, կադրային քաղաքականությունը ոչ միայն լավ մասնագետներ գտնելն ու նրանց լավ աշխատավարձ տալն է, այլև պետական ծառայողի ու քաղաքական պատասխանատվություն ստանձնած պաշտոնյայի կարգավիճակի հստակեցումը: Հայաստանում նախկինում այդ կարգավիճակներն ընկալվել են որպես արտոնյալ՝ ոչ միայն ֆինանսական, այլև բազմաթիվ այլ ասպեկտներ հաշվի առնելով: Այժմ էլ նոր պաշտոնյաներն են հաճախ չարաշահում այդ արտոնյալությունը: Հներից շատերն էլ, օրինակ, փորձում են ամեն գնով, այդ թվում՝ իշխանությանը լոյալություն ցույց տալով, կառչած մնալ պաշտոններին, որովհետև շարունակում են դա համարել առանձնահատուկ արտոնություն, տիտղոս, պարգև:

Հայաստանում օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքներից ելնելով՝ քաղաքականությամբ զբաղվելն ու պետական ապարատում աշխատելը համարվում է մեծ գործ: Երբեմն նույնիսկ ծնողներն են դպրոցական երեխաներին ի սկզբանե պատրաստում ուսումն ավարտելուց հետո քաղաքականության մեջ հայտնվելու ճանապարհին: Այս արտոնյալության էֆեկտը շարունակում է մնալ չփոխված: Իշխանության մեջ ուժի, հոգեբանական ինքնակայացում տեսնելը նվազեցնում է պետական ապարատի արդյունավետությունը: Շատերը հայտնվում են այստեղ պարզապես հայտնվելու համար ու չեն հեռանում, որովհետև ամբողջ կյանքն է կապված այդ կարգավիճակին:

Պետական պաշտոնյայի կարգավիճակը պետք է դադարի լինել արտասովոր մի բան: Պաշտոնյան, եթե կառչած է աթոռից, վստահաբար արդյունավետ չի աշխատելու, առնվազն աշխատելու է պակաս համարձակ, որովհետև կանգնած է լինելու հեռացվելու վտանգի առաջ: Պաշտոն ստանձնել ը պետք է դիտվի ոչ թե կյանքի նպատակ, այլ ժամանակավոր ստանձնվող քաղաքական պատասխանատվություն՝ կոնկրետ ժամկետում, կոնկրետ ծրագիր իրագործելու համար: Եթե մասնագիտական իմաստով չկայացած մարդիկ դառնում են պետական ապարատի առանցքը, ապա խնդիրն ավելի է բարդանում, քանի որ հրաժարվել այդ մարդկանցից կնշանակի հրաժարվել պետական ապարատից ընդհանրապես: Այս իմաստով Փաշինյանն, իհարկե, ճիշտ է: Միանգամից փոխել համակարգը հնարավոր չէ: Բայց գոնե պետք է տեսանելի լինեն փոփոխության սկզբունքները: Եղածով յոլա գնալու այն մոտեցումը, որ երեկ տարբեր կերպ փորձում էր բացատրել Փաշինյանը, գուցե կարճաժամկետ հեռանկարում թույլ չտա պետական ապարատի կաթվածահարում, բայց երկարաժամկետ հեռանկարում լճացնելու է այն: Կոմֆորմիստական, աթոռից ու մանդատից կախված ապարատով, քաղաքական թիմով դժվար է իրագործել որևէ հեղափոխություն, որևէ բեկում, նույնիսկ որևէ սովորական փոփոխություն:

 

ԼԵՎՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаМеждународный день Земли: Idram&IDBankУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаКредит «Новый партнер» набирает популярность среди клиентов ВТБ (Армения)Индия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеUcom объявляет о запуске программы управления углеродным следомВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Юнибанк выпустил долларовые облигации с доходностью 5,6% Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Idram и IDBank — среди участников Career City Fest 2026Сегодня — последний год памяти Геноцида армян. СуренянцМалхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаВТБ (Армения) расширяет возможности оплаты для туристов из России Китай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»Шок в семье легенды: Шер узнала о тайной внучке спустя годыКНДР провела испытания модифицированных тактических ракет «Хвасонпхо-11ра»В Германии созовут Совет безопасности из-за ситуации с поставками топливаАдвокат: Суд отклонил ходатайства об аресте директора сети пиццерий «Ташир» Вагинака Газаряна и Маиса БагумянаСуд в Иерусалиме отменил показания Нетаньяху по делу о коррупцииCNN: Иран просит США смягчить санкции и разморозить активыУтверждается, что Оник Гаспарян во время войны действовал под давлением приказов Пашиняна и в атмосфере страха․ Арам Габрелянов,,Сильная Армения с Россией ". Партия СКП судя по всему выдвигается на парламентские выборы Прямое указание? Почему власти в замешательстве? «Паст»Ходят по домам и расспрашивают: «Паст»Паспортные тени: кому будут доступны наши биометрические данные? «Паст»Жестокость полиции и опасения властей: что зафиксируют европейские чиновники? «Паст»Великобритания и Франция объявили о совместном плане по защите свободы судоходства В Грузии заявили, что ЕС должно быть стыдно за беспорядки в других странахТяжелоатлет Артём Асликян завоевал полный комплект медалей на первенстве РоссииФильм «Бимбат. Жизнь над Землей» Александра Мартиросова получил Гран-при «Циолковского»Премьер Британии уволил замглавы МИД из-за утраты доверияГрант Акопян назначен Генеральным исполнительным директором и Председателем Директората Конверс Банка Самолет НАТО провел разведку над Черным морем у границ УкраиныГлавы МИД ЕС на следующей неделе обсудят 20-й пакет санкций против России Путешествуйте с комфортом с картой Mastercard World “Travel” от Юнибанка Чем грозит ссора с Москвой? Грубое нарушение принципа честной конкуренции: «Паст»Энергетический переход становится системным: участники объединяются на одной платформе. «Паст»При поддержке Ucom сообщество ArmDrone проводит бесплатные курсы по FPV-дронам