Սիրիա զորք չի ուղարկվել. Ռուբեն Ռուբինյան
ПОЛИТИКАՍիրիա զորք չի ուղարկվել, մասնագետների խումբ է ուղարկվել։ Այս մասին այսօր՝ փետրվարի 11-ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե վարչապետի խոսնակն ասել է, որ Սիրիա մարդասիրական խումբ ուղարկվել է բանավոր համաձայնությունների հիման վրա, արդյոք դա թույլատրելի էր։
«Դուք սխալվում եք, սխալ եք ձեւակերպում ձեր հարցը,Սիրիա զորք չի ուղարկվել, սա շատ սխալ ձեւակերպում է, Սիրիա մասնագետների խումբ է ուղարկվել, եւ սա էապես փոխում է հարցը։ Երկրորդը՝ Պաշտպանության նախարարությունը իր հաղորդագրության մեջ հստակ նշել է այն իրավական հիմքերը, որոնց հիման վրա մասնագետների խումբն ուղարկվել էր Սիրիա»,– ասաց Ռուբեն Ռուբինյանը։
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



