8 անսպասելի, բայց արդյունավետ խորհուրդներ՝ գեղեցիկ տեսք ունենալու համար (լուսանկարներ)
ФОТО
Blog.1in.am-ը գրում է.
Բոլոր աղջիկները և կանայք ցանկանում են գեղեցիկ տեսք ունենալ: Բայց հիմնականում հարդարման «արարողությունը» պահանջում է շատ ժամանակ, միջոցներ և ջանքեր:
Ձեզ ենք ներկայացնում 8 անսովոր խորհուրդներ, որը կհեշտացնի ամենօրյա խնամքի գործընթացը:
1 Օգտագործեք կարմիր շրթնեիկ՝ աչքերի տակի մուգ գույնը ծածկելու համար
Կարմիր շրթներկը օգնում է ծածկել աչքերի տակի բնական դարչնագույն երանգը, որը չի շտկվում հիմնական տոների օգնությամբ, և խանգարում է ճիշտ դիմահարդարմանը: Շրթներկը քսեք աչքերի տակ և քթին մոտ հատվածում վրձնի օգնությամբ, լավ տարածեք, իսկ վրայից քսեք ձեր դեմքի բնական գույնի ծածկող միջոց:
Աչքի տագի մուգ գույնը կարծես չի էլ եղել:
2 Օգտագործեք դիմափոշի՝ մազերին ծավալ հաղորդելու համար
Մազերի արմատներին ծավալ հաղորդելու համար, օգտագործեք ցանկացած փխրուն դիմափոշի: Հիանալի փոխարինող է չոր շամպունի, եթե վերջինս չունեք ձեռքի տակ: Լավ կլինի, եթե դիմափոշին անգույն լինի: Լցրեք դիմափոշին մազարմատներին մաս-մաս, լավ թափահարեք մազերը մատներ օգնությամբ: Նայեք հայելու մեջ՝ արդյունքն ակնհայտ է:
3 Բերանի խոռոչը ողողելու հեղուկը հեռացնում է փոքրիկ կապտուկները
Թրջեք բամբակը բերանի խոռոչը ողողելու հեղուկով:
Տրորեք դրանով այն հատվածը, որը համարյա թե լավանում է, բայց տգեղ հետքը դեռ մաշկի վրա է:
Մա քանի րոպե անց, կարծես կապտուկը չէր էլ եղել:
4 Կարտոֆիլը կբացացնի տևատակերի մուգ գույնը
Թևատակերի մուգ գույնից ազատվելու համար օգնության կգան մրգերն ու բանջարեղենները: Նրանց թթվայնությունը, հակաբակտերիալ և հակասեպտիկ հատկությունները թույլ են տալիս բացել մաշկի գույնը բնական ճանապարհով: Կարտոֆիլը, վարունգը և կիտրոնն ունակ են վերացնել այդ նուրբ խնդիրը:
5 Ցելոֆանե թաղանթը կամ տոպրակը կօգնեն յուրահատուկ նախշ նկարել ձեր եղունգներին
Եղունգների լաքով նկարեք նկարը տոպրակի վրա: Հետո դրեք տոպրակը ձեր եղունգի վրա:
Լաքը կտպվի ձեր եղունգի վրա:
6 Կանաչ թեյը կլավացնի ցրտահարված շուրթերը
Եթե ձեր շուրթերը միշտ չորացած են, թաթախեք կանաչ թեյը տաք ջրի մեջ: Հետո դրեք այն շուրթերին մի քանի րոպե: Կանաչ թեյը ոչ միայն շերտազատում է շուրթերի մաշկը, այլ նաև վերականգնում է առաջացած ճաքերը: Հարկ եղած դեպքում կրկնեք այս գործընթացը:
7 Էքսպրես-ստվերաներկ սեփական ձեռքերով
Հաճախ առավոտյան մենք քիչ ժամանակ ունենք դիմահարդարվելու համար: Դրա համար կոսմետիկա արտադրող ընկերությունները ստեղծել են հատուկ փոխանցվող ստվերաներկեր:
Օգտագործման սկզբունքը հետևյալն է. Դուք սոսինձի օգնությամբ ամրացնում եք «տատու-ստվերաներկը» ձեր կոպերին, և ստանում եք աչքերի գեղեցիկ հարդարում: Էքսպրես-ստվերաներկ կարելի է ստանալ տան պայմաններում:
Վերցնում ենք հաստ թղթի կտոր, վրան քսում ենք ստվերաներկն այնպես ինչպես կոպերին ենք քսում: Էքսպրես-ստվերաներկը պատրաստ է:
Կոպերին քսում ենք ստվերաներկի համար նախատեսված հիմք, որպեսզի փոխանցվող ստվերաներկը լավ ամրանա կոպերին: Աչքերի հարդարումը համարյա պատրաստ է, մնում է միայն ներկել թարթիչները:
8 Թարթիչները երկարացնել կարելի է բամբակի օգնությամբ
Թարթիչներին սևաներկ քսեք: Հետո վերցրեք հատուկ թարթիչների համար խոզանակ և «մտցրեք» բամբակի մեջ, որպեսզի մազմզուկները կպնեն խոզանակին: Հետո այդ խոզանակով անցնում ենք թարթիչների վրայով:
Մազմզուկները մետք է մնան թարթիչների ծայրերին: Հետո քսում ենք թարթիչներին սևաներկի երկրորդ շերտը:
Արդյունքում՝ երկար և փափկամազ թարթիչներ:




















































