Ереван, 17.Декабрь.2025,
00
:
00
ВАЖНО


«Մենք համաշխարհային հարթակում կարող ենք շատ լուրջ մշակութային երկիր լինել»

ИНТЕРВЬЮ

Արվեստի ներկայացուցիչների հետ զրույցների շարքի մեր այսօրվա հյուրը Երևանի մշակույթի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանն է, որի հետ խոսել ենք մշակույթում առկա խնդիրների ու այն ճանապարհի մասին, որը կառողջացնի ոլորտը:

Պետք է մշակվի ազգային մշակույթի հայեցակարգ

«Մշակույթն, ըստ իս, առաջին հերթին ազգային գաղափարախոսություն է, ազգի ապրելակերպի մի սկզբնակետ ու անվերջություն, որովհետև այն իր մեջ ներառում է թե՛ մարդկային հարաբերությունները, թե՛ քաղաքակրթությունը, թե՛ կրթությունը, թե՛ դաստիարակությունը, մեծ հաշվով՝ ամեն ինչ է ներառվում այնտեղ»,–ասում է Վ. Կիրակոսյանն ու շեշտում՝ մեր դեպքում առաջնայինը պետական մտածողության անհրաժեշտությունն է:

«Կարծում եմ, ինչպես պետությունն ուշադրություն է դարձնում բանակին, ներքին և արտաքին անվտանգությանը, նույնպիսի վերաբերմունք պետք է լինի նաև մշակութային կյանքում հասարակությանն ընդգրկելու, մշակույթը զարգացնելու և պետական մակարդակով մշակույթին տեր կանգնելու հարցում: Սա պետական մասշտաբի ծրագիր է իրենից ենթադրում, որը կգլոբալացվի ցանկացած քաղաքացու համար: Ըստ իս՝ պետք է մշակվի ազգային մշակույթի հայեցակարգ, առաջնային կետերում պետք է դրվի մշակութային գաղափարախոսությունը, այսինքն՝ այն, ինչ մենք ունեցել ենք: Իհարկե, պետք է հաշվի առնվեն նաև արդի մշակույթի պահանջները: Պետք է մշակել այնպիսի հայեցակարգ, որ մեր ազգային արժեքները չվնասելով՝ մշակույթ կերտենք»,–ասաց նա:

Ստեղծագործող անհատներն անտեսված են

Հեռուստատեսություն, երգարվեստ, քանդակագործություն: Թվարկում է Վ. Կիրակոսյանն ու նշում՝ այսպիսի շատ ոլորտներ կան, որոնք լուծում պահանջող գլոբալ խնդիրներ ունեն:

«Հեռուստատեսություն, որտեղ էժանագին, մեր տեսակին, բարքերին ոչ համահունչ «սերիալներ» են ցուցադրվում... Իսկ երաժշտարվեստը սարսափելի կատաստրոֆիկ վիճակում է: Մեր ազգային երաժշտությունն ամբողջությամբ աղճատված է, ոչնչացված. արաբա–թուրքական, վերջերս նաև քրդական երաժշտական գամմաները խառնում ու ներկայացնում են որպես մեր ազգագրական երաժշտություն: Ես չեմ ցանկանում, որ սա դիտարկվի որպես վիրավորանք՝ որևէ ազգի մշակույթի նկատմամբ, բայց դրանք մեր ազգայինին խառնելն անընդունելի է: Ճարտարապետության, նկարչության ոլորտները ևս սարսափելի վիճակում են: Այնպիսի տպավորություն է՝ կարծես չկան հայտնի նկարիչներ, ճարտարապետներ, որոնք մեծ հաջողություններ ունեն: Պատճառն այն է, որ ազգային մտածելակերպի գաղափարախոսության հիմքում այդ ստեղծագործող անհատներն անտեսված են»,–նշեց մեր զրուցակիցը՝ ընդգծելով՝ շատ վատ է, որ մեզ ազգային մշակույթը մեր երկրի պետական այրերի համար 9–րդ, 10–րդ, 100–րդ տեղում է:

Տաղանդավոր երեխաները բնության գրկում են ծնվում

Վրեժ Կիրակոսյանի խոսքով՝ արվեստի, մշակույթի սինդրոմն Աստված է մեր ազգի մեջ դրել, այն գենետիկորեն կա մեր մեջ:

«Թե՛ երեկ, թե՛ այսօր տեսնում ենք՝ մեր սաներն ինչպես են փայլում համաշխարհային լավագույն բեմերում և ինչ մրցույթներից ինչ մրցանակներով են վերադառնում Հայաստան: Այլ երկրների ներկայացուցիչները գիտեն, որ ի դեմս հայ մասնակիցների, ունեն շատ հզոր և լուրջ մրցակիցներ: Այս ամենի հետ մեկտեղ ժամանակակից պահանջները նաև ֆինանսական ներդրումներ են պահանջում: Մենք նավթ, գազ ու էներգետիկ ռեսուրսներ չունենք, մերը կրթական ու մշակութային ռեսուրսն է, ապագան երեխաներն են՝ սերունդը: Երիտասարդությունը շատ հզոր կրթական ցենզ ունի, կան նաև այնպիսիք, որոնք ունեն հզոր մշակութային բազա: Պետական մակարդակով իրենց նկատմամբ պետք է ուշադրություն լինի: Թող ինձ ներեն այն մարդիկ, որոնք իրենց հարուստ են կարծում, բայց ես միշտ ասում եմ, որ տաղանդավոր երեխաները ծնվում են գյուղերում և աղքատ ընտանիքներում, նրանք միշտ բնության գրկում են ծնվում: Նրանց հանդեպ ուշադրություն ու աջակցություն է պետք, և պետությունը դրա համար համապատասխան ծրագրեր պետք է մշակի: Օրինակ՝ կարող է լինել ֆոնդ, որտեղ կարելի է համակարգել տաղանդավոր երեխաներին հայտնաբերելու և նրանց աջակցելու խնդիրը, դրանով կարող է լուծել նաև նրանց՝ երկիրը ներկայացնելու հարցը: Մենք համաշխարհային հարթակում կարող ենք շատ լուրջ մշակութային երկիր լինել: Այդպես կարող ենք նաև թելադրել աշխարհին մեր մշակութային հզոր պոտենցիալը»,–շեշտեց Վ. Կիրակոսյանը: 

Ռելսերի վրա դնելու ճանապարհը

Ինչ վերաբերում է նաև մշակույթի նախարարության օպտիմալացման շուրջ առկա բանավեճին, Վ. Կիրակոսյանը նախ բոլոր կառույցների համատեքստում է անդրադարձ կատարում: Նրա խոսքով՝ եթե որևէ մարմին իր ռեսուրսը ժամանակին ճիշտ չի օգտագործել և ճիշտ չի կառավարել այն, չի նշանակում, որ պետք է վերցնել ու փակել այն:

«Պետք է ճիշտ տարբերակ ընտրել, որ այն աշխատի, պետք է դնել ռելսերի վրա: Հետագայում կլինի մշակույթի կոմիտե, վարչություն, թե այլ անվանում կունենա, միևնույն է, պետք է ազգային մշակույթի հայեցակարգ մշակել, և այն դնել մշակույթը համակարգողի սեղանին՝ ցույց տալով ճանապարհը: Կունենանք նախարար, թե՝ ոչ, ինձ համար միևնույն է: Կարևորը գործ անելն է, որը կունենա հետևանք ու արդյունքներ, որոնք էլ մշակութային կյանքում լուրջ բազա և ռեսուրս կստեղծեն»,–ընդգծեց նա:

Ի տարբերություն մի շարք արվեստագետների, Վ. Կիրակոսյանի համար ցավալի է, որ օպտիմալացման հետևանքով մարդիկ կորցնում են աշխատանքը. «Այդպես վերցնել ու կրճատելու տարբերակը ճիշտ չէ, դրանից առաջ նաև մի տարբերակ պետք է մտածել. գուցե այդ մարդկանց այլ աշխատա՞նք առաջարկել, հետո նոր այդ մեխանիզմը կիրառել: Պետք է տարբերակ մտածել, որ առանց այն էլ գործազրկության բարձր տոկոս ունեցող մեր երկրում մարդիկ անգործ չմնան»:

 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Президент Мексики призвала ООН «выполнить свою роль» и избежать кровопролития в ВенесуэлеАнтикоррупционный суд продлил срок ареста мэра Гюмри Вардана Гукасяна еще на 3 месяцПутин: Такой армии, как у России, нет ни у одной страны в мире"Миссия Добро": Волонтеры из РФ помогают армянским детям с особенностями развития Добро пожаловать на ID павильон: Big Christmas MarketЛиванский судья допросит в Болгарии судовладельца, объявленного в розыск в связи со взрывом в порту БейрутаКомиссия по регулированию общественных услуг одобрила инвестиционную программу «Газпром Армения» на пять летЕзидская община празднует Святую Пасху. представитель общины, член партии «Всеармянский фронт» Зита ХалитовФрида Кало побила рекорд: Ее автопортрет продан за $54,7 млн, став самой дорогой картиной женщины-художницы Избранный президент Чили намерен жить в историческом президентском дворцеТысячи словаков по всей стране вышли на протесты против правительства ФицоЗавершено следствие по делу об убийстве трехлетнего ТигранаИсторик: Армяно-китайские отношения претерпели качественную трансформацию Венгрия заблокировала ежегодное заявление ЕС о расширении, касающееся Украины«Путешествие к каменным памятникам и древним винам»Эдмонд Худоян и Андрей Пегливанян – призеры чемпионата мира по боксу в ДубаеЕвропейцам нечего здесь шуметь: Лукашенко заявил, что мир в Украине зависит от Трампа и СШАЕвразийский выбор Армении Самое широкое покрытие 5G, запуск Uplay и внедрение Cerillion: Ucom подводит итоги 2025 года Обещают «сожрать» право граждан Армении на свободный выбор: «Паст»Превращение Армении в часть мегапроектов должно стать задачей будущих национальных властей: «Паст»«Дорожная карта» отстранения Пашиняна, по словам Эдмона Марукяна: «Паст»Сделал предложение, или искусный «перевод», и..... по какому праву? «Паст»Самвела Шахраманяна снова вызвали на допросЛиванские армяне строят в Ереване «ливанскую деревню»Треугольник Тегеран–Москва–Ереван: новая интеграции в Евразии Армянские фильмы среди номинантов на «Золотой глобус»Экскурсия в дом-музей Перча Прошяна в Аштараке: школьники прикоснулись к культурному наследию писателяАрмянские шахматисты победили на Kazakhstan Chess Cup 2025 в АлматыИтальянский городок в Тоскане платит $30 000 за переезд — с одним условиемПашинян: Новый Свод церковных правил должен содержать правила добропорядочности для священнослужителей Состоялся закрытый показ фильма «13 секунд»Российский агроэкспорт в ЕАЭС превысил $6 млрд, Армения замыкает списокАдвокат: Ваагн Чахалян содержится в нечеловеческих условияхКитай стремится к лидерству на рынке золота, приобретя бразильские месторожденияОт реальности не убежишь: «Паст»Цена «дружбы» ЕС: санкции против России, или экономические потери для Армении? «Паст»Сегодня - премьер-министр, завтра - бывший, а Церковь вечна: «Паст»The Telegraph: Министр войны США отстранил командующего армией от переговоров по УкраинеПашинян перешёл опасную границу: Российская епархия — объединённый центр Святой Армянской Апостольской Церкви Россия готовит ответные меры против Бельгии на случай бессрочной заморозки ее активовУчёные впервые поймали сверхредкую ядерную реакцию на СолнцеИзраиль атаковал тренировочный лагерь «Хезболлы» на юге ЛиванаБеспилотники ударили по одному из крупнейших НПЗ в центральной РоссииАронян победил Карлсена и взял титул Freestyle ChessПервопрестольный Святой Эчмиадзин вновь призвал 10 епископов вернуться в каноническое полеКвота на беспошлинный ввоз электромобилей в Армению может быть увеличенаФон дер Ляйен заявила, что Трампу не стоит вмешиваться в демократию ЕСАрмении придется выбрать между ЕС и ЕАЭС: Алексей ОверчукЮнибанк выпустил новый транш драмовых бессрочных облигаций со ставкой 13,75% годовых