Իրաքի նախագահը քննադատել է Թրամփին
МЕЖДУНАРОДНОЕԻրաքի նախագահը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությունը, որ ուզում է ամերիկյան զորքերը թողնել Իրաքում, «որպեսզի հետեւի Իրանին»՝ հայտնում է AP-ն։
Բարհամ Սալեհը հայտարարել է, որ Թրամփը չի հարցրել Իրանին հետեւելու համար երկրում ամերիկյան զորքեր տեղակայելու Իրաքի թույլտվությունը՝ նրա մտադրությունն անվանելով «տարօրինակ»։
Սալեհի խոսքերով, ամերիկյան զորքերն Իրաքում գտնվում են մեկ նպատակով՝ «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար։ Նա նշել է, որ Իրաքի սահմանադրությունն արգելում է երկրի տարածքն օգտագործել որպես հարեւան երկրների շահերին կամ անվտագությանը սպառնալու բազա։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



