Ինչպիսի երգ կներկայացնի Իվետա Մուկուչյանը «Եվրատեսիլ 2016»-ին. երգչուհին նոր գաղտնիքներ է բացահայտել
ФОТО
News.am-ը գրում է.
«Եվրատեսիլ 2016» մրցույթում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը հարցազրույց է տվել eurovision.de գերմանական կայքին եւ խոսել իր մասնակցության, կարիերայի, անցած ճանապարհի, ընտանիքի, Հայաստանում մրցույթի արդիականության եւ իր կանխատեսումների մասին։
-Անսպասելի՞ էր տեղեկանալ, որ հենց դու ես ներկայացնելու Հայստանը Եվրատեսիլ մրցույթում։
-Ոչ, այնքան էլ չէի զարմացել, քանի որ նախորդ տարիներին ընտրող հանձնաժողովի կողմից իմ հանդեպ հետաքրքրություն կար։ Եվ ես մեծ ուրախություն ապրեցի, երբ զանգեցին եւ հայտնեցին, որ հենց ես եմ ընտրվել։
Հարցին, թե որքանով է մրցույթն արդիական Հայաստանում, Իվետան նշել է, որ մրցույթն իսկապես մեծ նշանակություն ունի մեր երկրում եւ բոլոր հայերը՝ անգամ ԱՄՆ-ում բնակվող, դիտում են այն։
- Հայաստանը Եվրոպայում չէ, բայց Եվրատեսիլը հիանալի շանս է քո երկիրը Եվրոպայում ներկայացնելու եւ դեպի Եվրոպա նայելու համար։ Մրցույթը շատ մեծ կարեւորություն ունի Հայաստանում, եւ բոլորը՝ անգամ ԱՄՆ-ում բնակվող հայերը, դիտում են այն։ Մրցույթը նաեւ ցուցադրում է քաղաքում առկա մեծ էկրանններին։
-Շա՞տ երգահաններ են առաջարկել երգ գրել քեզ համար։
-Բավականին շատ երգեր եմ ստացել՝ հիմնականում հենց Շվեդիայից, բայց դա ինձ չէր խանգարում ինքնուրույն երգեր գրել եւ համագործակցել պրոդյուսերների հետ։ Ի դեպ, նոյեմբերի 13-ին մենք միասին կկատարենք այդ պատասխանատու ընտությունը։
-Ինչպիսի՞ երգ ես պատրաստվում ներկայացնել։
-Երգը կլինի անգլալեզու, միջին տեպից անցումով ռիթմիկ տեմպի, այսինքն՝ բալլադ չեմ ներկայացնելու։ Ես կարծում եմ, որ մարդիկ դրական կատարում են ակնկալում ինձնից։
-Ճանաչու՞մ ես նախորդ տարիներին Եվրատեսիլում Հայաստանը ներկայացրած մասնակիցներին։
-Մենք բոլորս միմյանց ճանաչում ենք։ Ավելին, մենք նաեւ աշխատում ենք միասին։ Հայաստանը շատ փոքր է, եւ բոլորը միմյանց ճանաչում են։
-Դու երաժշտական ըտանիքի՞ց ես։
- Դժբախտաբար, ոչ։ Հայրսր ինժեներ է, իսկ մայրս՝ թարգմանչուհի։ Ես իմ կարիերան սկսել եմ 12 տարեկանից, բայց երբեք չէի մտածի, որ երգչուհի կդառնամ։ Այդ պատճառով դպրոցն ավարտելուց հետո սկսեցի դիզայնով զբաղվել։ Բայց ծնողներս ամեն օր ասում էին. «Դու չես կարող ամեն օր նստել կարի մեքենայի դիմաց, երբ բեմը քեզ է սպասում»։ Նրանք ինձ համոզեցին տեղափոխվել Հայաստան եւ սովորել կոնսերվատորիայում։ Ես այդպես էլ արեցի։
- Ինչպե՞ս ճանաչում ձեռք բերեցիր Հայաստանում։
-Ես մասնակցեցի հեռուստատեսային շոուներից մեկին եւ գրավեցի 5-րդ տեղը։ Ես ճիշտ ժամանակին հայտնվեցի ճիշտ տեղում. եվրոպացի աղջնակ, որը հեռացել էր այնտեղից եւ հետ եկել հայրենիք։ Դրանցի հետո ես օրեցօր սկսեցի ավելի ու ավելի աճել։ Սկզբում ռոք, հետո դաբստեպ էի երգում եւ ընդունվում ու սիրվում մարդկանց կողմից։ Փաստորեն, հայերը դարձան պատճառ, որ ես լավ երգչուհի դառնամ։
-Ո՞րն է քո նպատակը Ստոկհոլմում։
Անմոռանալի ելույթ ունենալ եւ իմ ներաշխարհի մի մասնիկը տալ մարդկանց։ Սա ավելի կարեւոր է, քան հաղթանակը։
-Ըստ քեզ ո՞ր տեղը կզբաղեցնես։
-Ես կցանկանայի լինել լավագույն տասնյակում, սակայն հայերը միշտ ուզում են լինել լավագույն եռյակում։ Մինչեւ օրս Հայաստանի լավագույն արդյունքը եղել է 4 հորիզոնականը։ Փաստորեն, ես գոնե 3-րդ պետք է զբաղեցնեմ,- ծիծաղով նշել է Իվետան։




















































