ՀՀ Նախագահը Կարեն Աբրահամյանին նշանակել է ՊՆ հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար
ПОЛИТИКАՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 13-ին հրամանագիր է ստորագրել Կարեն Աբրահամյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար նշանակելու մասին: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հրամանագրում նշված է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդ-վածի 12-րդ կետով` որոշում եմ գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար` ազատելով նրան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինժեներային զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից»։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



