Նախագահների դուստրերը. ինչպիսի՞ն են նրանք
ФОТО
Wnews.am-ը ներկայացնում է տարբեր երկրների նախագահների դուստրերին։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկու աղջիկ ունի` Անուշն ու Սաթենիկը: Անուշը մասնագիտությամբ իրավաբան է, ամուսնացած է Վատիկանում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանի հետ: Իսկ Սաթենիկն ավարտել է Երևանի պետական համալսարանը` տնտեսագետի մասնագիտությամբ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ունի երկու դուստր. Մարիան եւ Կատերինան։
Պուտինն ու իր ավագ դուստր Մարիան
Պուտինի կրտսեր դուստր Կատերինան
Գուլնարա Կարիմովան Ուզբեկստանի նախագահի երեխաներից ամենահայտնին է: Առաջին անգամ նա ամուսնացել է ամերիկացու հետ, ով Տաշկենտի Կոկա Կոլա ընկերության տնօրենն էր: Նրանք երկու երեխա ունեն, սակայն համատեղ կյանքը չի դասավորվել և Գուլնարան երեխաների հետ վերադարձել է Ուզբեկստան: Այժմ Գուլնարան զբաղվում է ոսկյա իրերի դիզայնով: Գուլնարան նաև երգչուհի է, ով հայտնի է Գուգուշ կեղծանվամբ:
Նախագահի կրտսեր դուստրը Լոլա Կարիմովան է։ Նա ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ուզբեկստանի մշտական ներկայացուցիչն է։
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն ունի երկու դուստր: Նախագահի կրտսեր դուստրը Ամերիկայում ուսումն ավարտելուց կարճ ժամանակ անց ամուսնացել է Ղրղզստանի նախագահի որդու հետ, սակայն ամուսնությանը հաջորդել է ամուսնալուծությունը: Այնուհետև Ալիան երկրորդ անգամ է ամուսնացել:
Ավագ դուստրը`Դարիգա Նուրսուլթանովա Նազարբաևան, 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո գլխավորեց սոցիալ-մշակութային զարգացման կոմիտեն:Այժմ նա Ղազախստանի փոխվարչապետն է։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ավագ դուստրը 17-ամյա Մալիան է, իսկ կրտսեր դուստրը 14-ամյա Սաշան։
Նախագահի դուստրերը սովորում են դպրոցում:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ունի զույգ դուստր։ 17-ամյա Եվգենիան վերջերս նկարահանվել է սերիալում։
Պորոշենկոյի մյուս դուստր Սաշան։
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը դաստիարակում է իր հինգ աղջիկներին։
Նրա երեք դուստրերը վերջերս տեսահոլովակ են նկարահանել, որը նվիրված է իսլամին։
Շարունակությունը` մեր հաջորդ հրապարակումներում։




















































