Կրասնոդարը ճանաչվել Է Ռուսաստանի ամենաբարեկարգ քաղաքը
МЕЖДУНАРОДНОЕՌԴ-ի կառավարությունն ամփոփել Է «Ռուսաստանի ամենաբարեկարգ քաղաքային (գյուղական) բնակավայրը» կոչման համար անցկացված մրցույթի արդյունքները, որոնց համաձայն, համառուսաստանյան այս վարկանիշում առաջին տեղն զբաղեցրել Է Կրասնոդարը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:
Երկրորդ տեղը կիսել են Ուլյանովսկը եւ Բառնաուլը, երրորդը՝ Կալուգան եւ Տուլան: Հաղթած քաղաքներին կհանձնվեն ՌԴ կառավարության դիպլոմներ:
Կառավարությունը նշում Է, որ այս մրցույթը նպատակամղված Է տեղական ինքնակառավարման մարմինների ակտիվության խթանմանը բնակկոմունալ տնտեսության զարգացման եւ բնակավայրերի բարեկարգման հարցերում:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



