«Դեղին բաճկոնների» ակցիաների արդյունքում Ֆրանսիայում մահացել է տասնմեկ մարդ
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայում սկսված «դեղին բաճկոնների» բողոքի ակցիայի ընթացքում նոյեմբերի 17-ից մինչ օրս մահացել է տասնմեկ մարդ: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ բանակցություններ հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
«Ճգնաժամի մեկնարկից ի վեր մահացել է տասնմեկ մարդ»,- հայտարարել է նա: Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ զոհերից և ոչ մեկը չի գրանցվել իրավապահների գործողությունների հետևանքով:
Ֆրանսիայում բենզինի թանկացումների դեմ «դեղին բաճկոնների» բողոքի լայնամասշտաբ ակցիաներ էին սկսվել նոյեմբերի 17-ից: Բողոքի ակցիաներն ուղեկցվում են զանգվածային անկարգություններով, ոստիկանության ու ցուցարարների բախումներով:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



