Դանակահարություն՝ Վարդենիսի «Հրաշք օջախում»․ սեղանակիցները ծեծել են իրար
ОБЩЕСТВОՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժին հունվարի 26-ին Վարդենիսի կայազորային հոսպիտալից ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջային պատի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի․ հայտնում է Shamshyan.com-ը։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը 29-ամյա Վազգեն Սիմոնյանն է․ նա հունվարի 26-ին ժամը 18:00-ին եղբոր՝ 27-ամյա Վահե Սիմոնյանի հետ գնացել է Վարդենիս քաղաքի «Հրաշք օջախ» ռեստորանային համալիր՝ իրենց ընկերոջ՝ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի բնակիչ, 24-ամյա Դավիթ Պողոսյանի որդու ծննունդը նշելու:
Որոշ ժամանակ անց անհիմն վիճաբանություն է սկսվել 23-ամյա Հայկ Համբարձումյանի հետ, որը եւս Վարդենիս քաղաքի բնակիչ է: Վիճաբանություն-ծեծկռտուքը շարունակվել է ռեստորանից դուրս, որի ժամանակ էլ Հ. Համբարձումյանը դանակով հարվածել է Վ. Սիմոնյանին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավոր Վ. Սիմոնյանը, նրա եղբայրը և Դ. Պողոսյանը ծառայում են ՀՀ ՊՆ զորամասում:
Վարդենիսի ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժշետ օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ կասկածյալ Հ. Համբարձումյանին, ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ:



