Իրկուտսկում անհայտ անձինք կրակ են բացել երթուղային տրոլեյբուսի ուղղությամբ
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի Դաշնության Իրկուտսկի մարզի Բրատսկ քաղաքում անհայտ անձինք դեռևս անհայտ հանգամաքներում պնևմատիկ զենքից կրակ են բացել երթուղային տրոլեյբուսի ուղղությամբ, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նշվում է, որ միջադեպի հետևանքով վնասվել են տրոլեյբուսի ապակիները, տուժածներ չկան:
Իրավապահները ձերբակալել են երեք կասկածյալի, նրանց ինքնությունը չի բացահայտվում, հայտնի է, որ կասկածյալները 18-23 տարեկան են: Նշվում է, որ նրանց մեքենայում իրավապահները հայտնաբերել են պնևմատիկ զենք:
Կասկածյալներից մեկն արդեն ինքնախոստովանական ցուցմունք է տվել, նրանց գործողությունների դրդապատճառներն առայժմ հայտնի չեն:
Այժմ ոստիկանությունը քննում է միջադեպի ականատեսներին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



