«Եվրատեսիլ-2019»-ում Ֆրանսիան կներկայացնի անդրոգին բլոգերը (տեսանյութ)
КУЛЬТУРА«Եվրատեսիլ-2019» երգի համաեվրոպական մրցույթում Ֆրանսիան կներկայացնի Բիլալ Հասանի անունով անդրոգին բլոգերը, հայտնում է Paris Match-ը:
Տասնիննամյա երիտասարդը, որը հինգ տարեկանից սկսած երգում է, իսկ հիմա էլ յութուբյան ակտիվ բլոգեր է, ներկայանալու է Roi («Թագավոր») երգով:
Աղբյուրը նկատում է, որ Հասանիի արտաքինն ու պահվածքը, ինչպես նաև սեռական կողմնորոշումը ակտիվորեն քննարկվում են սոցցանցերում: Միայն Twitter-ում նրա վերաբերյալ 1600-ից ավելի վիրավորական գրառում է արվել:
Նշվում է, որ Բիլալ Հասանին ծնվել է 1999թ.՝ Փարիզում. նա ծագումով մարոկացի է:
Հասանին «Եվրատեսիլ-2019»-ում Ֆրանսիան ներկայացնելու համար պայքարել է 17 մրցակցի հետ: Հիշեցնենք, որ այս տարի երգի մրցույթն անցկացվելու է Թել Ավիվում:
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



