Ղարաբաղի հարցն ամբողջ հայության ջանքերով կլուծվի. Վիտալի Բալասանյան
ОБЩЕСТВОՂարաբաղի հարցն ամբողջ հայության ջանքերով կլուծվի: Հունվարի 28-ին «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԼՂՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը՝ ի պատասխան խնդրանքին մեկնաբանել Դավոսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի զրույցը:
Նրա խոսքով՝ գործնականում ոչ ոք իրավունք չունի ղարաբաղյան հարցի վերաբերյալ բանակցություններ վարել:
«Կարելի է միջնորդ լինել, երաշխավոր, սակայն հայկական կողմի համար հետաքրքրություն չներկայացնող հարցերով բանակցություններ վարել, ոչ ոքի թույլ չեն տա», - ընդգծեց Բալասանյանը:
Հարցին՝ արդյոք Ղարաբաղը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու հնարավորություն կա, նա դրական պատասխանեց, քանի որ «ժամանակները փոխվել են»:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



