«Սերը ինձ Հայաստանից տարավ, բայց ոչ ընդմիշտ». ո՞վ է ամերիկաբնակ հայ երգիչ Նորոյի կինը. լուսանկարներ
ФОТО
Երգիչ Նորոն երկար ժամանակ է տեղափոխվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Չնայած հեռավորությանը նա երբեք չի դադարում աշխատել ու հանդիսատեսի դատին ներկայացնել իր աշխատանքները: Past.am-ը այս անգամ ներկայացնում է շատ սիրված երգչին ու նրա սիրո պատմության մանրամասները:
Մի պահ մտածում ես. ինչքան զորեղ է սերը. իսկապես, երբ սիրում ես թե հեռավորությունը, թե ժամանակը որևէ կերպ չեն կարող խոչընդոտ հանդիսանալ քո սիրուն հասնելու համար: Սրա վառ ապացույցն է երգչի և նրա կնոջ սիրո պատմությունը:
«Արմինայի հետ ծանոթացել եմ տասներորդ դասարանում, երբ պարապում էի Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա ընդունվելու համար: Մի խմբակ էի հաճախում, ուր նաեւ Արմինան էր գալիս: Մենք շփվում էինք, ուղղակի լավ ընկերներ էինք, հետո շատ մտերմացանք: Ընդունվեցինք կոնսերվատորիա ու արդեն ամեն օր էինք տեսնվում, ժամերով զրուցում: Կինս շատ լավ քանոնահարուհի է, բայց այլեւս չի նվագում: Ինչ եկել է Միացյալ Նահանգներ, մոռացել է իր քանոնը, ուրիշ բիզնեսով է զբաղվում` գեղեցկության սրահում է աշխատում»:
Երկար ժամանակ շփվելուց հետո երիտասարդ երգիչը սեր է խոստովանում ընկերուհուն: Դրական պատասխանը երկար սպասեցնել չի տալիս: Չնայած իրենց բավական երիտասարդ տարիքին նրանք նշանադրվում են: Նշենք,որ այդ ժամանակ երգիչը ընդամենը 16 տարեկան էր:
«Այնքան էի խանդում, որ ասում էի` այսօր դաս չկա, կոնսերվատորիա մի արի, տանը մնա, կգամ, կտեսնեմ: Լրջացավ, լրջացավ ու ծնողների հետ խորհրդակցելով` որոշեցինք նշանվել: Մեր նշանադրությունը կատարվել է տասնվեց տարեկանում: Ութ ամիս հետո մի օր ընկերուհիս տխուր եկավ. Միացյալ Նահանգներ էին մեկնելու: Գիտեի` օրերից մի օր գալու է այդ օրը. հայրն ու եղբայրը այնտեղ էին: Հինգը տարի չեմ կարողացել նշանածիս տեսնել: Շատ արցունք թափեց, բայց եթե մնար, պետք է ամուսնանայինք, իսկ մենք պատրաստ չէինք, փոքր էինք»:
Նշանածից հեռու գտնվելը շատ ծանր էր: Բազմաթիվ փորձերին` Ամերիկա մեկնելու, ապարդյուն էին անցնում:
Նրանց բաղձալի հադիպումը տեղի է ունենում Բաթումիում: 40 օր հիասքանչ օրեր անցկացնելով գալիս է զույգի բաժանման պահը:
«Երկրորդ բաժանումն առաջին բաժանումից ծանր տարա: Մեր հանդիպումն ուժ տվեց, հասկացանք, որ նույնն ենք մնացել, իրար սպասել ենք»:
Եվ վերջապես....
«Մի քանի ամիս անց առաջարկ ստացա մասնակցել “Armenian Golden Star” մրցանակաբաշխությանը: Այս անգամ ավելի լուրջ էին փաստաթղթերս, ավելի վստահ, կայացած ու ինչ-որ բան արած մտա դեսպանատուն, թույլ տվեցին Ամերիկա մեկնել: Մի վայր, որ ինձ համար դարձել էր անհասանելի երազանք, երբ անցա, մտերիմներս ինձնից շատ էին ուրախացել, չէին հավատում: ԱՄՆ ուղեւորվեցի փետրվարի 12-ին դիջեյ Սերժոյի, Ալեն Սիմոնյանի, երգչուհի Եվայի հետ: Թողում էի իմ աշխարհը, գնում ուրիշ տեղ` նոր կյանք սկսելու, իմ առանձին ընտանիքն ունենալու»:
Զույգն իր հարսանեկան արարողությունը կազմակերպում է ԱՄՆ-ում:
«Հարսանիքը հուլիսի 10-ին էր` իմ կնոջ ծննդյան օրը: Այստեղ մի տարի առաջ են սկսում պատրաստվել արարողությանը, մենք 5 ամսում հասցրինք: Շատ լավ անցավ: Ադաթներ կային, որ պահպանել էինք, անպայման ուզում էի խորանի մոտ սպասել, աներս էլ իր աղջկա ձեռքն ինձ հանձնի: Այդպես էլ եղավ: Սուրբ Կարապետ եկեղեցում պսակադրվեցինք»:
Ծանր փորձություններ հաղթահարած զույգն արդեն ապրում է լիակատար երջանկություն բերկրանքը: Նրանք ունեն երկու երեխա:




















































