Երթևեկությունը բեռնաթափելու նպատակով Երևանը շրջանցող նոր ճանապարհներ կկառուցվեն. Հայկ Մարության (տեսանյութ)
ОБЩЕСТВОՄայրաքաղաքի երթևեկությունը տրանսպորտային հոսքերից բեռնաթափելու նպատակով քաղաքապետարանն այսօր Երևանը շրջանցող մի շարք ծրագրեր ու նախագծեր է դիտարկում:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի հետ միասին այցելել է քաղաքի մի շարք հատվածներ, որտեղ նախատեսվում է շրջանցիկ ճանապարհներ կառուցել:
Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, դիտարկվող ճանապարհաշինական ծրագիրը, որը ծրագրվում է իրականացնել Երևանում, թղթի վրա է մնացել դեռևս Խորհրդային տարիներից: Մ15 ծրագիրը Արարատի մարզը կկապի Կոտայքի մարզին՝ վարորդներին հնարավորություն տալով չմտնել Երևան՝ շրջանցելով Էրեբունի և Նոր Նորք վարչական շրջանները:
«Իմաստը նա է, որ Երևանն ունենա շրջանցիկ ճանապարհ, ինչպես բոլոր զարգացած քաղաքներն ունեն: Այսօր մենք լավ գիտենք, որ գրեթե բոլոր ճանապարհներն անցնում են Երևանով, շատ լավ գիտենք նաև, թե ինչ վիճակ է կապված խցանումների հետ, տրանսպորտի վիճակը քաղաքի ներսում ինչպիսին է: Ցավոք սրտի, եթե մենք հյուսիսից հարավ ենք գալիս կամ արևմուտքից արևելք, բոլոր ճանապարհներն անցնում են Երևանի միջով: Նպատակն այն է, որ արդեն այն մեքենաները, որոնք անցնում են Երևանով, բայց իրենց նպատակը քաղաք հասնելը չէ, ունենան ալտերնատիվ ճանապարհներ և չմտնեն կենտրոն: Սա շատ կարևոր է ոչ միայն մայրաքաղաքի զարգացման, այլ ընդհանրապես Հայաստանի ճանապարհների և տնտեսության զարգացման համար»,- նշել է քաղաքապետը:
Քննարկվող նախագծերն իրատեսական են և իրագործելի, նկատել է քաղաքապետ Հայկ Մարությանն ու ընդգծել, որ այսօր նախաձեռնվող ծրագրերը ապագայի համար են:
«Մենք պետք է այսօրվա օրով միայն չապրենք, այլև ապրենք երեք կամ հինգ տարվա ծրագրով: Պետք է 10-15 տարի առաջ նայենք ու այսօր դնենք հիմքերն այդ աշխատանքների, որ մի քանի տարի հետո արդեն արդյունքներ ունենանք: Այսօր այդ հիմքերը դրվում են և այս շրջայցը հիմքն է, որը սկիզբ կտա այս ճանապարհաշինությանը»,- ասել է քաղաքապետը:
Մայրաքաղաքի եթևեկության բեռնաթափման նպատակով քննարկվող հաջորդ ծրագիրը նախատեսում է Դավթաշենը ուղիղ կապով միացնել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանին՝ միաժամանակ հնարավորություն տալով այցելել Կոտայքի մարզ:
«Մենք պետք է Հայաստանը նայենք, որպես մեկ ամբողջություն և տնտեսական, և ճանապարհների կառուցման ու ենթակառուցվածքների առումով: Մենք քննարկում ենք պարոն Մարությանի հետ Երևանի շրջանցիկ ճանապարհների հարցը: Պետք է մանրամասն ուսումնասիրություն կատարենք և հասկանանք, թե այդ ճանապարհների կառուցումը տնտեսապես ինչ շահավետությամբ կաշխատի, հանրապետական ու միջպետական նշանակության, որ ճանապարհներն են, որ պետք է վերանորոգվեն և որպես ընդհանուր ծրագրի մաս կարողանանք Երևանի բեռնաթափման ծրագիր մշակել»,- նշել է նախարարը:
Առաջիկայում ճանապարհաշինական վերոնշյալ նախագծերի մասով կներկայացվեն կոնկրետ գնահատականներ, ինչն էլ հնարավորություն կտա ըստ առաջնահերթության կյանքի կոչել ծրագրերը: Քննարկվող տարբերակների համաձայն, նոր ճանապարհահատվածները կհամապատասխանեն ժամանակակից չափորոշիչներին, կունենան երթևեկելի մի քանի գոտիներ, կամրջային կառուցվածք:
Հայկ Մարությանի տեղեկացմամբ՝ քաղաքապետարանն Ասիական զարգացման բանկի հետ ակտիվ բանակցություններ է վարում նաև «Հայրենիք» կինոթատրոնի և կրկեսի հարևանությամբ ճանապարհային նոր հանգույցներ կառուցելու նպատակով: Կարևորագույն այս երկու նախագծերը ևս իրենց հերթին հնարավորություն կտան զգալիորեն բեռնաթափել մայրաքաղաքի այդ հատվածների երթևեկությունն ու հնարավորին խուսափել խցանումներից:

1
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
2
Почему власти «паникуют»? «Паст»
3
Какие аудиозаписи и документы собирается опубликовать бывший министр обороны? «Паст»
4
Мишель Пфайффер говорит, что стала жить «более осмысленно» после того, как стала бабушкой
5
Тупик одностороннего мира: когда Армения говорит о будущем, а Азербайджан формирует поколение, полно...