Հայտնի են Նոր տարին դիմավորելու համար ամենահայտնի վայրերը
ФОТО
Զբոսաշրջային Kayak.com ծառայությունը հրապարակել է Travel Hacker Guide-ը՝ նվիրված ձմեռային հանգստին ու ԱՄԷ-ի Դուբայը ճանաչել աշխարհի ամենահայտնի քաղաք Նոր տարին դիմավորելու համար,-տեղեկացնում է Past.am-ը:
Քաղաքների վարկանշային աղյուսակը հրապարակված է ծառայության կայքում:
Ցուցակը կազմելիս հեղինակները համեմատել են ամանորյա տոներին ավիատոմսերի ամրագրման հարցումները:
Զբոսաշրջիկները, անցած տարվա համեմատ, Դուբայի չվերթեր են փնտրել 70 տոկոսով ավելի հաճախ: Հետաքրքրության նման աճի համար հիմք են ծառայել քաղաքներից մեծ մասից մատչելի թռիչքները, անսովոր ճարտարապետությունն ու գունագեղ հրավառությունը, որոնք այստեղ կազմակերպվում են ամեն Նոր տարվա ժամանակ:
Երկրորդ տեղում Կարթախենան է (Կոլումբիա), ապա Բարսելոնը (Իսպանիա):
Առաջատարների տասնյակում են հայտնվել նաև Ռեյկյավիկը (Իսլանդիա), Տոկիոն (Ճապոնիա), Ատլանտան (ԱՄՆ), Սանտյագոն (Չիլի), Ռիո դե Ժանեյրոն (Բրազիլիա), Չիկագոն (ԱՄՆ) ու Վանկուվերը (Կանադա):




















































