ՀՀ վարչապետը մասնակցել է Դավոսում ընթացող քննարկումներին
ПОЛИТИКАՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում մասնակցել է Համաշխարհային տնտեսական առաջնորդների «Աշխարհը գլոբալիզացիայի ժամանակաշրջանում» խորագրով ոչ պաշտոնական ճաշին: Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել Համաշխարհային տնտեսական համաժողովի հիմնադիր և գործադիր նախագահ Կլաուս Շվաբը ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է նաև Համաշխարհային տնտեսական առաջնորդների ոչ պաշտոնական հավաքին, որն անցկացվել է «Եվրոպայի շրջադարձային պահը» խորագրի ներքո: Դրա շրջանակում զեկույցներով հանդես են եկել Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը և Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լեյեն:
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



