Ереван, 06.Сентябрь.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ինչպե՞ս են եղանակային փոփոխություններն ազդում ձեզ վրա

ЛАЙФ

Մենք գիտենք, որ...

Եղանակի փոփոխությունը ազդում  է առողջության վրա: Կան մարդիկ , որոնք եղանակակախվածություն (մետեոկախվածություն) ունեն: Այսինքն, եղանակի փոփոխությունից վատանում է նրանց ինքնազգացողությունը:

Իրականում այնքան էլ այդպես չէ:

Եղանակի փոփոխությունը որոշ խրոնիկ հիվանդությունների դեպքում (օրինակ՝ ասթմայի), իհարկե, կարող է բերել ինքնազգացողության վատացման, բայց դրանք եզակի դեպքեր են: Սովորաբար մետեոկախվածություն նշում են միգրեն (գլխացավեր) ունեցողները: Հավանաբար բոլորը հանդիպած կլինեն մարդկանց, որոնք նշում են, որ եղանակի փոփոխությունից գլխացավեր են ունենում: Իրականում մետեոկախվածություն բառը անգամ բժշկական տերմին չէ, այն ժողովրդական բանահյուսության արդյունք է: Եղանակի փոփոխությունը իրականում ազդում է ոչ թե առողջության, այլ մարդու տրամադրության վրա: Ցանկացած մարդ կարող է համոզվել դրանում, եթե ունի, այսպես կոչված, մետեոկախվածություն ունեցող հարևան կամ բարեկամ: Կարելի է վերցնել մի տետր և գրառումներ կատարել մետեոկախվածություն ունեցող անձի բողոքների մասին՝ միաժամանակ նշելով նաև, թե դրսում ինչ եղանակ է այդ պահին: Դուք կհամոզվեք, որ մետեոկախվածություն ունեցողը գլխացավերից հավասարապես բողոքում է ինչպես լավ եղանակին , այնպես էլ վատ եղանակին:

Նման հետազոտություններ, իհարկե, բազմիցս են կատարվել, որոնք հաստատել են, որ եղանակը կապ չունի հիվանդության հետ: Ուղղակի վատ եղանակին մարդու տրամադրությունն ընկնում է, իսկ դա նշանակում է, որ մարդը սկսում է ավելի ուշադիր լինել ցավերի նկատմամբ և ավելի դժվար հարմարվել դրան: Մարդիկ, որոնք իրենց համարում են մետեոկախվածություն ունեցող, հիշում են միայն այն պահերը, երբ իրենց գլխացավերը ուժեղացել են եղանակի փոփոխության ժամանակ, և բոլորովին չեն հիշում այն ցավերը, որոնք ունեցել են լավ եղանակին: Բանն այն է, որ եթե գլխացավերը լինում են լավ եղանակին, մարդը համարում է, որ դրանք սովորական գլխացավեր են, որոնք ինքը միշտ էլ ունենում է, իսկ եթե դա լինում է եղանակի «փչանալիս», արդեն իսկ նույն մարդը համարում է , որ գլխացավերի պատճառը եղանակի փոփոխությունն է: Այդ մարդու մոտ արդեն իսկ դրանով զարգանում է մոլորություն, որ եղանակի փոփոխությունը բերելու է գլխացավերի: Արդյունքում ստացվում է, որ իրեն «մետեոկախվածություն ունեցող» համարողը տառապում է եղանակի փոփոխությունից, իսկ ով այդպես չի համարում, չի տառապում: Ընդհանրապես, պետք է նշել, որ ինչպես մարդու, այնպես էլ այլ կենդանիների էվոլ յուցիան ընթացել է այնպես, որ օրգանիզմի ներքին միջավայրը որքան հնարավոր է՝ քիչ կախում ունենա արտաքին միջավայրից: Ներքին միջավայրի այդ վիճակի պահպանման հատկությունը կոչվում է հոմեոստազ: Եթե ստացվեր այնպես, որ հոմեոստազը փոփոխվեր արտաքին միջավայրից, բնական ընտրության արդյունքում այդ հատկությունը կվերանար: Մետեոկախվածությունը ֆիզիոլոգիայի հարց չէ, դա հոգեբանության հարց է: Պետք չէ վախենալ մետեոկախվածությունից: Դա մարդկային հոգեբանության ստեղծած մոլորությունն է, որի հիմքերը գալիս են հնից, այն ժամանակներից, երբ մարդիկ հավատում էին, որ անձրևները բերում են աստվածները, այսինքն՝ այդ ժամանակ նրանք ավելի ակտիվ են և հետևաբար կարող են ազդել մարդկանց ուղեղի ու առողջության վրա:

Ժամանակակից բժշկությունը համարում է, որ եղանակի փոփոխությունը կարող է որոշ չափով ազդել, ասենք, հոդացավեր ունեցողների ինքնազգացողության վրա: Բանն այն է, որ եղանակի փոփոխությունը բերում է մթնոլորտային ճնշման փոփոխության , որի հետևանքով էլ ինչ–որ մի կարճ ժամանակ ավելանում կամ պակասում է թթվածնի պարունակությունը հյուսվածքներում: Իհարկե, այստեղ ևս կա վիճելի պահ: Համարվում է, որ ինչպես կա «պլացեբո» (ազդող նյութ չպարունակող հաբը բուժում է, քանի որ մարդը հավատում է, որ դեղ է խմել), կա նաև նոցեբո (այսինքն, իրականում ոչ մի ազդեցություն չունեցող գործոնը հոգեբանորեն ընդունվում է որպես վատ ազդող): Մարդը ընդամենը հավատացած է, որ եղանակի փոփոխությունից հոդացավեր են լինելու:

 

Կամո Խաչիկյան

«Перекресток мира» с односторонним движением: «Паст»Демонстрационный месседж: переполнена ли чаша терпения России: «Паст»В ЭСА запутаны: внутренние отношения становятся все более напряженными: «Паст»Эксперт: С 2015 г объем торговли Армении с РФ вырос в 10 разАзербайджан и Армения: Кто будет контролировать мир? - Deutsche WelleМгновенные idcoin-ы перед футбольным матчем Армения–Португалия: Idram&IDBankСофи Тернер сыграет Лару Крофт в новом сериале Tomb Raider от AmazonСкончался легендарный итальянский модельер Джорджио АрманиЭдуард Сперцян: Постараемся завтра показать характер и добиться хорошего результатаАрмения и Казахстан активизируют сотрудничество в сфере миграции: Обсуждение в Комиссии НСАрмения не сможет разорвать зависимость от России — иорданский политологUcom поддерживает охрану природы с помощью современных технологий Путин освободил Алексея Ерохова от должности посла в ТурцииПутаница в детском саду: мама не нашла сына, потому что его по ошибке увез чужой дедушкаТрамп устроил ужин для лидеров Big TechПутин о «русском медведе» в союзе с Китаем и Индией1% idcoin в рамках TOON EXPO: Idram&IDBank Не обладает ли юрисдикцией какая-либо структура? «Паст»Цена непоследовательности: Армения на геополитической периферии: «Паст»Пашинян закрыл Арцахскую страницу: как изменить сегодняшний внутриполитический статус-кво? «Паст»Чисто политическая «целесообразность»: а где осталась «цель демократической страны»? «Паст»В Армении действие лицензий лабораторий, не имеющих систем менеджмента качества, будет приостановленоВ США опубликовали более 30 тысяч документов по делу ЭпштейнаСамолет президента Литвы не смог вовремя приземлиться из-за дрона в районе Вильнюсского аэропортаРабочий визит Пашиняна в Китай завершилсяВ Минобразования Армении обсудили шаги по включению новых памятников в список Всемирного наследияПутин высказался о встрече с Алиевым в Пекине и отношениях России и АзербайджанаВ Азербайджане заявили, что «возвращение в Западный Азербайджан — общенациональная идея»В Армении ужесточат наказание за нападения на медиковМинистр юстиции о проблеме самоубийств в УИУ: в ближайшее время появятся специальные камерыВ Армении в Центре разведения благородных оленей родился олененокМинистр обороны Великобритании прибыл с визитом в УкраинуАмстердам: Вмешательство армянского правительства в дела церкви – ключевой показатель его растущего авторитаризмаЖерар Депардье вновь предстанет перед судомСилаев: «Для открытия Зангезурского коридора существует препятствие»Абрам Овеян: «Мы должны бороться против лживой идеологии и защищать наш суверенитет» Стипендиаты фонда «Музыка во имя будущего» приняли участие в Международном фестивале молодежных оркестров мира Россия – это «третье плечо для Армении»: эксперт Пашинян и выдвинутые им «тезисы» находятся в явном меньшинстве: «Паст»Послание лидера движения «Общеармянский фронт» по случаю Дня независимости Арцаха imID запускает “MobileID eSIM” услугу в Армении Послание России Армении: случай со «Спайкой» не может быть совпадением: «Паст»Кем мы были и кем стали?… О чем мечтают наши сограждане?Джуд Лоу рассказал, как сыграл Владимира ПутинаЕвразийский банк развития: В январе-июле 2025 года рост в строительном секторе Армении превысил 20%The Christian Post: Процессы вокруг Армении должны встревожить всех христианЕреван, Тбилиси, Баку: Где выше стоимость жизни и аренды жилья?Индия заблокировала заявку Азербайджана на членство в Шанхайской организации сотрудничестваМИД Армении: С сегодняшнего дня Минская группа ОБСЕ расформированаАлиев вновь о «зангезурском коридоре» - и вновь даже без упоминания Армении