Պուտինի օդանավում հայտնված դեռահասն ուշագրավ ռեպորտաժ է հրապարակել (Video)
ЛАЙФԲաշկորտոստանի Սիբայ քաղաքից աշակերտ Արսլան Կաիպկուլովը, որին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը թույլ էր տվել շրջել նախագահական Իլ-96-300 օդանավով, իր յութուբյան ալիքում ուշագրավ սյուժե է հրապարակել օդանավի վերաբերյալ:
Մոտ 3 րոպե տևողությամբ տեսանյութում աշակերտը պատմում է, որ իր համար մեծ պատիվ է նման գաղտնի օբյեկտում հայտնվելն ու այնտեղ նկարահանում իրականացնելը:
Արսլանի խոսքով՝ ինքնաթիռն ավելի շատ նման է արտասովոր նախագծմամբ ահռելի բնակարանի:
Հայտնի է, որ դեկտեմբերի սկզբին Պուտինը տեղեկացել էր ծանր հիվանդություն ունեցող Արսլանի՝ նախագահական օդանավում լինելու ցանկության մասին: Արդյունքում երկրի ղեկավարը կատարել է ավիամոդելավորմամբ տարված դեռահասի երազանքը:
1
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
2
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри
3
«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу
4
Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей ср...
5
Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному году



