92-ամյա վետերան Միրզոյանի հետ ամեն ինչ կարգին է. Վրաստանում ՀՀ դեսպանատունը՝ նրան ծեծելու և թալանելու լուրերի մասին
ОБЩЕСТВОՎրաստանում Հայաստանի դեսպանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ այսօր մամուլում տեղեկատվություն էր տարածվել, որ Թբիլիսիում անհայտ անձինք ծեծել և թալանել են Հայրենական մեծ պատերազմի 92-ամյա վետերան Սերգո Միրզոյանին, իսկ Վրաստանի ՆԳՆ-ն քրեական գործ է հարուցել ՔՕ 179-րդ հոդվածով:
Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն այսօր այցելել են Սերգո Միրզոյանին, հետաքրքրվել նրա առողջությամբ, ինչպես նաև ֆինանսական օգնություն ցուցաբերել վետերանին։
Սերգո Միրզոյանը, իմանալով, որ դեպքը մեծ արձագանք է ստացել Հայաստանում ու Վրաստանում, և շատերն են անհանգստանում նրա առողջությամբ, խնդրեցլ է փոխանցել, որ իր հետ ամեն ինչ կարգին է և շնորհակալություն է հայտնել իր անձի հանդեպ ցուցաբերված հետաքրքրության համար։
։
1
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
2
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
3
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
4
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
5
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян



