ՀՀ նախագահի հրամանագրով նախարարներ են նշանակվել
ПОЛИТИКАՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի, հրամանագրեր է ստորագրել՝ նախարարներ նշանակելու մասին:
Զոհրաբ Մնացականյանը նշանակվել է արտաքին գործերի նախարար:

Էրիկ Գրիգորյանը նշանակվել է բնապահպանության նախարար:

Ֆելիքս Ցոլակյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարար:

Հակոբ Արշակյանը նշանակվել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար:

Տիգրան Խաչատրյանը նշանակվել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար:

Ատոմ Ջանջուղազյանը նշանակվել է ֆինանսների նախարար:

Արսեն Թորոսյանը նշանակվել է առողջապահության նախարար։

Արտակ Զեյնալյանը նշանակվել է արդարադատության նախարար:

Զարուհի Բաթոյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:
Դավիթ Տոնոյանը նշանակվել է պաշտպանության նախարար:

Սուրեն Պապիկյանը նշանակվել է տարածքային կառավարման և զարգացման նախարար:

Արայիկ Հարությունյանը նշանակվել է կրթության և գիտության նախարար:



