Ереван, 06.Сентябрь.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


21–րդ դարը 2000 թվականին չի սկսել

ЛАЙФ

Մենք գիտենք, որ...

2000 թվականի հունվարի 1–ին սկսվել է 21–րդ դարը և երրորդ հազարամյակը:

Իրականում այդպես չէ:

Պարզվում է՝ 21–րդ դարը և երրորդ հազարամյակը սկսվել է, որքան էլ զարմանալի է, 2001 թվականին: Այս ամենը մի պարզ բացատրություն ունի: Մենք ներկայումս օգտագործում ենք Գրիգորյան օրացույց, ըստ որի՝ «նոր դարը» սկսվել է 1 թվականից, որը համարվում է Քրիստոսի ծնվելու տարին, այսինքն՝ չի եղել 0 թվական: Ստացվում է, որ 1–ին դարի 1 թվականից հետո 100 տարի անց՝ 101 թվականին է սկսվել 2–րդ դարը և ոչ թե 100 թվականին, քանի որ դարը 100 տարի ունի՝ ոչ թե 99: Այնինչ, բոլորը նոր դարի և նոր հազարամյակի սկիզբը մեծ շուքով նշել են հենց 2000 թվականի Նոր տարվա գիշերը՝ չգիտակցելով, որ ավելի կարևորը եղել է 2001 թվականի Նոր տարին:

Օրացույցն ընդհանրապես օրերը խմբավորելու միջոց է, այն անհրաժեշտ է եղել մարդկանց գյուղատնտեսական աշխատանքները, հոգևոր կյանքը և այլ բաներ կազմակերպելու համար: Օրացույցի հայրենիքը Եգիպտոսն է: Եգիպտական քրմերը նկատել էին, որ ամառային ամենակարճ գիշերվա օրը լուսաբացին երկնքում հայտնվում է Սիրիուսը՝ ամենապայծառ աստղը, և այդ օրն էլ սկսվում է Նեղոսի վարարումը: Նրանք հաշվեցին և գտան, որ այս ամենը միշտ կրկնվում է յուրաքանչյուր 365 օր անց, որն էլ համարվեց տարի: Տարին նրանք բաժանեցին 12 մասերի և ստացան ամիսներ՝ 30–ական օրերով, իսկ մնացած 5 օրը թողեցին որպես տարվա վերջի հավելում: Այսպես ծնվեց օրացույցը: Հետագայում, իհարկե, օրացույցում ճշտումներ և այլ հավելումներ արվեցին՝ կապված տարվա լրիվ տևողության հետ, որը, պարզվեց, ոչ թե 365 օր է, այլ 365–ից ավելի է մեկ քառորդով: Բացի այդ, սկսվեցին ամիսներից կամ օրեր «գողանալ», կամ էլ ավելացնել, և արդյունքում հիմա մենք ունենք օրացույց, որտեղ մի ամիսը 28 օր ունի, իսկ մեկ այլ ամիս՝ 30 կամ 31: Ստացվել է այնպես, որ ներկայիս գործող օրացույցը մի շարք թերություններ ունի. դրանք անհամապատասխանություններն են ամսվա մեջ օրերի, եռամսյակների և կիսամյակների, նաև՝ շաբաթվա օրերի միջև: Դեռևս 19–րդ դարում քննարկվել է օրացույցի փոխման անհրաժեշտությունը և միասնական համաշխարհային օրացույցի ընդունման նպատակահարմարությունը: Ներկայումս ևս այս հարցերով զբաղվում է ՄԱԿ–ի տնտեսական և սոցիալական զարգացման խորհուրդը , բայց առայժմ արդյունքներ չկան:

Ներկայումս մենք օգտագործում ենք Գրիգորյան օրացույցը, որը ստեղծվել է 1582 թվականին: Ի դեպ, եղել է հին հայկական օրացույց: Ըստ այդ օրացույցի, մեր թվարկությունից առաջ 2492 թվականի օգոստոսի 11– ին Վանա լճի արևել յան հատվածում գտնվող Հայոց ձոր կոչվող գավառում ճակատամարտի ժամանակ Հայկ Նահապետը սպանել է բռնակալ Բելին: Հաղթանակի այդ օրը հայերը համարել են տարեգլուխ՝ ըստ իրենց օրացույցի: Այս օրացույցում ևս 12 ամիսները ունեցել են 30–ական օր, իսկ մեկ լրացուցիչ 13–րդ ամիսը՝ 5 օր: Սա Բուն Հայկա օրացույցն է: 584 թվականին հայերը ընդունել են նոր ճշտված օրացույց: Ըստ այդ օրացույցի, 1 թվականը սկսվում է 552 թվականի հուլիսի 11–ից, անհայտ է՝ ինչու, բայց կարելի է ենթադրել, որ այդ օրը ինչ–որ հայ հոգևորականի ծննդյան կամ մահվան օրն է: Ինչ որ է, սա կոչվել է Հայոց մեծ թվական: 1085 թվականին հայերը ստեղծել են այլ օրացույց, որը ստեղծողի՝ Հովհաննես սարկավագի անունով կոչվել է սարկավակադիր թվական (այստեղ տարին սկսվում է այդ թվից):

Իրականում ներկայումս իրոք պետք է օրացույցը փոխել: Իհարկե, սա մեծ ծախսերի հետ կապված հարց է, բայց ծախսեր է առաջացնում նաև այն չփոխելը: Ի վերջո, ամեն ամիս հավասար օրեր պետք է ունենա՝ 30 օր, աշխատանքային հարաբերությունները նորմալ կազմակերպելու համար: Աշխատողի համար ամենալավ ամիսը փետրվարն է, իսկ գործատուի համար փետրվարը ամենավատ ամիսն է: Իհարկե, այս դեպքում ամենամեծ առավելությունը կստանան ինչ– որ ամսի 31–ին ծնվածները, որովհետև կպարզվի, որ նրանք «չեն ծնվել», այսինքն՝ չեն էլ մահանալու:

 

Կամո Խաչիկյան

В любом случае тема внеочередного еще не закрыта: «Паст»«Перекресток мира» с односторонним движением: «Паст»Демонстрационный месседж: переполнена ли чаша терпения России: «Паст»В ЭСА запутаны: внутренние отношения становятся все более напряженными: «Паст»Эксперт: С 2015 г объем торговли Армении с РФ вырос в 10 разАзербайджан и Армения: Кто будет контролировать мир? - Deutsche WelleМгновенные idcoin-ы перед футбольным матчем Армения–Португалия: Idram&IDBankСофи Тернер сыграет Лару Крофт в новом сериале Tomb Raider от AmazonСкончался легендарный итальянский модельер Джорджио АрманиЭдуард Сперцян: Постараемся завтра показать характер и добиться хорошего результатаАрмения и Казахстан активизируют сотрудничество в сфере миграции: Обсуждение в Комиссии НСАрмения не сможет разорвать зависимость от России — иорданский политологUcom поддерживает охрану природы с помощью современных технологий Путин освободил Алексея Ерохова от должности посла в ТурцииПутаница в детском саду: мама не нашла сына, потому что его по ошибке увез чужой дедушкаТрамп устроил ужин для лидеров Big TechПутин о «русском медведе» в союзе с Китаем и Индией1% idcoin в рамках TOON EXPO: Idram&IDBank Не обладает ли юрисдикцией какая-либо структура? «Паст»Цена непоследовательности: Армения на геополитической периферии: «Паст»Пашинян закрыл Арцахскую страницу: как изменить сегодняшний внутриполитический статус-кво? «Паст»Чисто политическая «целесообразность»: а где осталась «цель демократической страны»? «Паст»В Армении действие лицензий лабораторий, не имеющих систем менеджмента качества, будет приостановленоВ США опубликовали более 30 тысяч документов по делу ЭпштейнаСамолет президента Литвы не смог вовремя приземлиться из-за дрона в районе Вильнюсского аэропортаРабочий визит Пашиняна в Китай завершилсяВ Минобразования Армении обсудили шаги по включению новых памятников в список Всемирного наследияПутин высказался о встрече с Алиевым в Пекине и отношениях России и АзербайджанаВ Азербайджане заявили, что «возвращение в Западный Азербайджан — общенациональная идея»В Армении ужесточат наказание за нападения на медиковМинистр юстиции о проблеме самоубийств в УИУ: в ближайшее время появятся специальные камерыВ Армении в Центре разведения благородных оленей родился олененокМинистр обороны Великобритании прибыл с визитом в УкраинуАмстердам: Вмешательство армянского правительства в дела церкви – ключевой показатель его растущего авторитаризмаЖерар Депардье вновь предстанет перед судомСилаев: «Для открытия Зангезурского коридора существует препятствие»Абрам Овеян: «Мы должны бороться против лживой идеологии и защищать наш суверенитет» Стипендиаты фонда «Музыка во имя будущего» приняли участие в Международном фестивале молодежных оркестров мира Россия – это «третье плечо для Армении»: эксперт Пашинян и выдвинутые им «тезисы» находятся в явном меньшинстве: «Паст»Послание лидера движения «Общеармянский фронт» по случаю Дня независимости Арцаха imID запускает “MobileID eSIM” услугу в Армении Послание России Армении: случай со «Спайкой» не может быть совпадением: «Паст»Кем мы были и кем стали?… О чем мечтают наши сограждане?Джуд Лоу рассказал, как сыграл Владимира ПутинаЕвразийский банк развития: В январе-июле 2025 года рост в строительном секторе Армении превысил 20%The Christian Post: Процессы вокруг Армении должны встревожить всех христианЕреван, Тбилиси, Баку: Где выше стоимость жизни и аренды жилья?Индия заблокировала заявку Азербайджана на членство в Шанхайской организации сотрудничестваМИД Армении: С сегодняшнего дня Минская группа ОБСЕ расформирована