«Արարատ»-ը՝ մարզիչ Տիգրան Եսայանին բերման ենթարկելու լուրի մասին
ОБЩЕСТВО«Արարատ»-ըը պարզաբանել է ակումբի մարզիչ Տիգրան Եսայանին ոստիկանություն բերման ենթարկելու մասին լուրը։
«Հայաստանի ոստիկանության պաշտոնական կայքը հայտնել էր, որ հունվարի 13-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին դիմել է ոստիկանություն և հայտնել՝ Վաղարշյան 1 հասցեի բակում մեքենայից կրակել են մարդկանց ուղղությամբ: Պարզվում է, որ այդ շենքի բակում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ կրակոցներ են արձակվել:
Տեղեկացնում ենք, որ մեր ակումբի մարզիչ Տիգրան Եսայանը ոչ մի կապ չունի տվյալ վիճաբանության հետ: Ծեծկռտուքը տեղի է ունեցել Վաղարշյան 1 հասցեում, որտեղ բնակվում է մեր ակումբի մարզիչը: Տիգրան Եսայանը Ոստիկանության Արաբակիրի բաժանմունք ներկայացել է որպես վկա և կես ժամ անց հեռացել է ոստիկանության բաժանմունքից:
Տիգրան Եսայանը Ձորաղբյուրում մասնակցում է «Արարատի» ուսումնամարզական հավաքին և թիմին պատրաստում է մրցաշրջանի երկրորդ հատվածին»- գրված է ակումբի հայտարարության մեջ:



