Ереван, 12.Август.2026,
00
:
00
ВАЖНО


Գազի գինը չի փոխվի, բայց ներդրումների ծավալը կնվազի. ռուսաստանյան մամուլ

МЕЖДУНАРОДНОЕ

Kommersant.ru-ն «Երևանը չի բարձրացնի գազի գինը, բայց «Գազպրոմը» կիջեցնի ներդրումների քանակը Հայաստանում» վերնագրով հոդվածում գրում է, որ «Գազպրոմը» վերջին պահին կարողացավ պայմանավորվածություններ ձեռք բերել Հայաստանի նոր իշխանությունների հետ 2019 թվականից գազի գնի 10 տոկոսանոց բարձրացման հարցով, և հիմա գազը սահմանին Հայաստանի համար կարժենա հազար խորանարդ մետրի դիմաց 165 դոլար: Այնուամենայնիվ, այս համաձայնագիրը ձևական է, քանի որ, չնայած «Գազպրոմ Արմենիայի» համար գազի գինը աճել է, բայց Երևանը չի բարձրացնելու գազի գինը վերջնական սպառողի համար: Ըստ փորձագետների, փաստացի պարզվում է, որ «Գազպրոմը» կարող էր վերջնական սպառողի համար գազի գինը իջեցնել ի հաշիվ նրա, որ իր  դուստր ձեռնարկությունը իջեցներ Հայաստանի ենթակառուցվածքներում կատարվող ներդրումների քանակը: Ներկայումս արդեն իսկ որոշված է գազի գինը Հայաստանի համար, նախկին պայմանագրի այս լրացումը կնքվել է «ոտքի վրա» 2018 թվականի դեկտեմբերի 31-ին «Գազպրոմի» տնօրեն Ալեքսեյ Միլլերի և Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի միջև: Հազար խորանարդ մետրի դիմաց նախկին 150 դոլարի փոխարեն Հայաստանը վճարելու է 165 դոլար: «Գազպրոմը» Հայաստանի միակ գազամատակարարն է, չնայած Երևանը գազ է ստանում նաև Իրանից, բայց այդ գազը օգտագործվում է միայն էլեկտրաէներգիա արտադրելու համար, որն էլ  հետագայում մատակարարվում է Թեհրան: Ըստ 2013 թվականին կնքված պայմանագրի, 2014-2018 թվականներին «Գազպրոմը» Հայաստանինտարեկան պետք է մատակարարեր մինչև 2.5  միլիարդ խորանարդ մետր գազ: 2018 թվականի 9 ամիսների ընթացքում մատակարարվել էր 1.37 միլիարդ  խորանարդ մետր գազ: Այս պայմանագրի երկարացման և լրացում կատարելու հարցը «Գազպրոմը» ստիպված էր իրականացնել Հայաստանի նոր իշխանությունների հետ: Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո պաշտոնական Երևանի հարաբերությունները ռուսական պետական ընկերությունների հետ վատացել է: Ամռանը Հայաստանի պետեկամուտների կոմիտեն որոշակի հարկային խախտումներ էր հայտնաբերել մի քանի գազալիցքավորման կայաններում, այդ թվում՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի դուստր «Ավտոգազ» ձեռնարկությունում: Հետագայում նմանատիպ հարկային խախտումների մեղադրանք ներկայացվեց «Հարավ-կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի և անգամ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի նկատմամբ: Գազային ընկերությունում ժխտեցին նման խախտումների փաստը և հայտարարեցին, որ արդեն երկու տարի է՝ ընկերությունը վնասներ է կրում 27.6 միլիոն դոլարի չափով: Ընդ որում, նախկինում Հայաստանի կառավարությունը պնդում էր, որ 2019 թվականին պետք է իջեցվի գազի սակագինը: Արդյունքում նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ գազի գինը սահմանին կաճի, բայց ներքին սպառողի համար այն կմնա նույնը՝ 290 դոլար հազար խորանարդ մետրի համար: Ներկայումս Հայաստանի քաղաքացիները չեն զգում, որ իրականում Ռուսաստանից էժան գազ են ստանում: Սրա պատճառը հավանաբար կարող է լինել ոչ էֆեկտիվ կառավարումը, ընդ որում՝ չեն բացառվում նաև կոռուպցիոն ռիսկերը: «Գազպրմում» չեն մեկնաբանում բանակցությունների արդյունքները: Ինչպես հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, սպառողների համար գազի գնի վերջնական ճշտում կկատարվի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ հունվարի 8-ից սկսված բանակցությունների արդյունքում: Ըստ նրա խոսքերի, քանի դեռ չկան ռեալ պայմանավորվածություններ, գազաբաշխիչ ընկերությունը չի դիմի Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ գազի սակագինը փոխելու հարցով: Պետք է արվի ամեն ինչ, որ վերջնական սպառողի համար գազի սակագինը չբարձրանա և դրան պետք է հասնել ընկերության արդյունավետ կառավարման և ավելորդ ծախսերը կրճատելու հաշվին: Ընդ որում, փոխվարչապետը նշել է, որ ընկերությունը ևս պատրաստ է դրան: Սակայն հնարավոր է, որ բանակցությունները տևեն ամիսներ: Իր հերթին Հայաստանի վարչապետի արդեն նախկին մամլո խոսնակ Արման Եղոյանը հայտարարել է, որ այստեղ խոսքը պետական սուբսիդավորման մասին չէ, իսկ այն, որ գազի սակագինը «ներքին կարգավորման շնորհիվ» կպահպանվի,ինչպես ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դա չի բերի ոչ պարտքերի կուտակման, ոչ էլ ռուսական կողմին հայկական ակտիվների տրամադրման: Ընդ որում, Հայաստանը շարունակում է բանակցությունները Իրանի հետ՝ գազ գնելու հարցով: Ռայֆֆայզեն բանկի աշխատակից Անդրեյ Պոլիշչուկը համարում է, որ նոր պայմանավորվածությունները կարող են բերել «Գազպրոմ Արմենիա» ընկերության ակտիվների անկման, բայց չեն լինի կրիտիկական: Ըստ նրա,արդյունքում կնվազեն «Գազպրոմի» ներդրումների ծավալները Հայաստանում, որոնք նախատեսված են ենթակառուցվածքների հզորացման համար: Հաշվի առնելով այն, որ Հայաստանի նոր իշխանությունները կտրուկ քայլեր են ձեռնարկում «Գազպրոմի» դուստր ձեռնարկության նկատմամբ, պարզ է, որ դժվար թե ընկերությունը նպատակադրված լինի ավելացնել իր ռեսուրսները Հայաստանում, և այս ամենը սպասելի է:  Փորձագետը, այնուամենայնիվ, համոզված է, որ այս ամենը հետագա բանակցությունների առարկա է, և պարզ չէ թե ինչ կորոշվի:

Պատրաստեց Կամո Խաչիկյանը

День благодарности клиентам - на этот раз в филиале IDBank «Эребуни»Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак КарапетянПодведены итоги очередного этапа Junius: впереди новый этапUcom расширяет возможности международного роуминга «Срочно подтвердите данные карты»: IDBank предупреждает о мошенничестве с бронированием отелейМгер Ананян вошел в состав Правления Юнибанка Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давление на Армянскую Апостольскую Церковь Мы не хотим, чтобы сатана, пришедший к власти, судил христиан за их поступки При поддержке Ucom представлена образовательная игра «Запоминай животных» Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак КарапетянВыполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»В Ереване состоялся форум здоровья и эстетики «Три ключа к красоте»Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankПредставитель Армении стал амбассадором международной премии «Евразия»Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности «Евразия-Армения» отдала дань памяти культурному и общественному деятелю Армену ГригорянуПри поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankСохранение исторической памяти: активисты «Евразия-Армения» посетили монастырский комплекс Хор Вирап Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак Карапетян