ՌԴ ԱԳՆ-ն երկտող է ուղարկել Ադրբեջանի դեսպանություն ՌԴ քաղաքացիների հանդեպ դրսևորվող խտրականության մասին
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի Դաշնության արտգործնախարարությունը Ադրբեջանի օդանավակայաններում իր քաղաքացիների նկատմամբ խտրական վերաբերմունքի վերաբերյալ գրություն է ուղարկել ՌԴ-ում այդ երկրի դեսպանատուն:
Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:
«Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատունը ՌԴ արտգործնախարարությունից Ադրբեջանում իր քաղաքացիների նկատմամբ էթնիկ պատկանելությամբ պայմանավորված խտրական վերաբերմունքի մասին հուշագիր է ստացել»,-«Ռիա Նովոստի»-ին հայտնել է իր դիվանագիտական աղբյուրը:
Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հունվարի 11-ին հույս էր հայտնել, որ Ադրբեջանը վերջ կտա ՌԴ քաղաքացի հայերի նկատմամբ խտրական վերաբերմունքին և չի արգելի նրանց մուտքն Ադրբեջան:
Գործակալության փոխանցմամբ՝ ճեպազրույցի ժամանակ Մարիա Զախարովան, մասնավորապես, մատնանշել էր սոցկայքերում արված գրառումներում ադրբեջանական իշխանությունների կողմից էթնիկ ծագմամբ պայմանավորված ՌԴ քաղաքացիների նկատմամբ ցուցաբերվող խտրական վերաբերմունքը:
«Նախորդ տարվա ընթացքում մենք տեղեկացել ենք առնվազն 16 դեպքի մասին, երբ էթնիկ ծագմամբ պայմանավորված՝ ՌԴ քաղաքացիներին արգելվել է մուտք գործել Ադրբեջան: Այդ քաղաքացիներին սպասեցրել են, ապա՝ առանց որևէ պատճառաբանության, հետ ուղարկել ՌԴ»,-նշել էր Զախարովան:
Զախարովան նշել էր, որ ՌԴ իշխանություններն Ադրբեջանին բազմիցս հորդորել են վերջ տալ այդ պրակտիկային, քանի որ դրանք ռուս-ադրբեջանական հարաբերությունների տեսանկյունից ընդունելի չեն:
«Ադրբեջանի իշխանությունները վստահեցրել են, որ կշտկվի իրավիճակը, և մենք հույս ունենք, որ դա տեղի կունենա»,- հույս էր հայտնել ՌԴ ԱԳՆ խոսնակը:
1
Ким Кардашьян выставила на благотворительный аукцион одежду из сериала «Все честно»
2
Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»
3
Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»
4
MWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 лет
5
В поисках Защитника Демократии



