Սպիտակ քաղաքում կրակոցներ են հնչել, կա 1 զոհ
ОБЩЕСТВОԱյսօր՝ հունվարի 15-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Սպիտակի բժշկական կենտրոնից Ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով գիտակցության չգալով՝ մահացել է։
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ մահացածը Սպիտակ քաղաքի Թորոսյան փողոցի 42 տնակի բնակիչ՝ 41-ամյա Գարուշ Մարությանն էր։
Փաստի առթիվ Սպիտակի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քիչ առաջ Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ կրակոցները հնչել են Սպիտակ քաղաքի Ալեք Մանուկյան 19 հասցեում գործող «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերության ներսում, որտեղ այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում քննիչներն ու Ոստիկանության փորձաքրեագետները։
Այս պահին հայտնաբերվել է կրակված 1 գնդակ։



