Սամվել Բալասանյանի մամուլի ծառայությունը հերքում է
ОБЩЕСТВОԻ պատասխան «Փաստ» օրաթերթի հունվարի 15-ի համարում տպագրված հոդվածի, թե իբր Սամվել Բալասանյանն իր բիզնեսը տեղափոխում է Դուբայ, հարկ ենք համարում նշել, որ սա հերթական չճշտված տեղեկատվությունն է, որ մատուցվում է հասարակությանը՝ ինչ-ինչ նպատակներ հետապնդելով: Նման լուրերի հրապարակումը լրջորեն վնասում է արտադրամասի գործունությանը, ապրանքատեսականու սպառմանը:
Նույն այդ հոդվածում, նույն սկզբունքով (չճշտված տեղեկատվությամբ) նշվել է 600 աշխատողի,Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության կողմից արտոնյալ պայմաններ ստանալու մասով: Հոդվածում նշվում է, թե բիզնեսը տեղափոխվում է Դուբայ, մինչդեռ հրուշակեղենի ֆաբրիկան տևական ժամանակ է հայտարարության միջոցով աշխատանքի է հրավիրում մարդկանց:
Եվս մեկ անգամ նշում ենք, որ հոդվածում զետեղված տեղեկատվությունը սուտ է, չի համապատասխանում իրականությանը, միաժամանակ հորդորում ենք՝ նմանատիպ տեղեկատվություն հրապարակելուց առաջ լսել նաև պատասխանող կողմի մեկնաբանությունները:
Սամվել Բալասանյանի մամուլի ծառայություն



