Ереван, 18.Декабрь.2025,
00
:
00
ВАЖНО


Բոլորը մեծագույն դժվարությամբ են ստանձնում երկրի հանդեպ առկա պարտավորությունները

ИНТЕРВЬЮ

Շահութահարկի և եկամտային հարկի գծով հարկային բեռի նվազեցման հետևանքով պետական բյուջեի եկամուտների մուտքերը փոխհատուցելու նպատակով 2019 թվականի հուլիսի 1–ից նախատեսվում է առավել առաջանցիկ տեմպերով բարձրացնել ծխախոտի արտադրանքի և ալկոհոլային խմիչքների համար ակցիզային հարկերի դրույքաչափերը:

Մասնավորապես առաջարկվում է բարձրացնել օղու և էթիլային սպիրտի նվազագույն իրացման գները՝ 1 լիտր 100 տոկոսանոց սպիրտի հաշվով 3500 դրամի փոխարեն նախատեսելով 6000 դրամ: Նախատեսվում է բարձրացնել նաև գարեջրի ակցիզային հարկի դրույքաչափը: 

Բացի այդ, 2019 թվականի հուլիսի 1–ից ընդլայնվելու է ակցիզային հարկման ենթակա ապրանքների շրջանակը՝ որպես ենթաակցիզային նոր ապրանք սահմանելով 100 գրամի մեջ 5 և ավելի գրամ շաքար պարունակող ըմպելիքները:

Ցանկացած երկիր իր բյուջեի մուտքերն ավելացնելու պահանջը լրացնելու համար որոշակի հարկատեսակներ է սահմանում: Եվ, անկախ նրանից, խոսքը տեղական ինքնակառավարման մարմիններին, թե պետական բյուջեին է վերաբերում, պետք է կարողանալ բավական ֆինանսական միջոցներ հավաքագրել պետական ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումները իրականացնելու համար: 

Հայաստանի Հանրապետությունում, սակայն, տարիներ շարունակ եղել է այնպես, որ թերհարկային քաղաքականություն իրականացնելու, ինչպես նաև ռեսուրսները ոչ ռացիոնալ օգտագործելու պատճառներով երկիրը մշտապես գտնվել է ֆինանսական միջոցների քրոնիկական դեֆիցիտի մեջ, համոզված է տնտեսագիտության դոկտոր Վարդան Բոստանջյանը, որի արդյունքում էլ երկիրը հայտնվել է ծանր սոցիալ–տնտեսական իրավիճակում:

«Ներկայում գործող հարկային նոր օրենսգրքի փոփոխությունների համաձայն, բյուջեի ձևավորման միակ ճանապարհը հարկերի մեջ փոփոխություններ մտցնելը պետք է լինի: Այդ թվում՝ նաև ենթաակցիզային ապրանքների շարքի մեծացումն ու ընդլայնումը պետք է լինի: Դա թույլ կտա մի կողմից պետության ֆինանսական հնարավորությունները մեծացնել, բայց պետք է հաշվի առնել, որ գոյություն ունի նաև մեդալի մյուս կողմը, որի մասին չպետք է մոռանալ կամ անտեսել»,– ասաց Վ. Բոստանջյանը:

Տնտեսագետը չբացառեց, որ ակցիզային հարկերի դրույքաչափի բարձրացումն ինչ– որ տեղ կարող է հարված հասցնել այն տնտեսվարող սուբյեկտների գործունեությանը, որոնք տվյալ ենթաակցիզային ապրանքատեսակների արտադրությամբ են զբաղված: Ուստի հաշվարկները պետք է համակողմանի իրականացնել և հիմնավորել: Եվ եթե պարզվի, որ տվյալ ուղղությունների տնտեսվարողները բավականաչափ շահույթ ստանալ չեն կարողանա, նման լրացուցիչ բեռի պայմաններում կարող են լուրջ խնդիրներ ունենալ և կանգնել գործունեությունը դադարեցնելու խնդրի առջև:

«Օղու, էթիլային սպիրտի, 100 գրամի մեջ 5 % և ավելի շաքար պարունակող ըմպելիքի և նմանօրինակ ապրանքատեսակների ակցիզային դրույքաչափերի բարձրացումը դժվար է բացասական քայլ համարել: Ինչ վերաբերում է մահակների հարկային քաղաքականություն վարելուն, ապա այն բարեբախտաբար շտկվում է, ինչը դրական քայլ կարելի է համարել: Իմ պատգամավոր եղած ժամանակ եղել են տարիներ, երբ իրավախախտումներից հավաքագրված գումարները 5 անգամ գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշները: Դա զավեշտ էր: Ինչ էր ստացվում, որ խթանում են, որպեսզի երկրում իրավախախտումները 5 անգամ մեծանա՞ն: Վերադառնալով ակցիզային հարկերի դրույքաչափերի բարձրացման հարցին՝ նշեմ, որ անկախ նրանից, թե տնտեսվարողների կողմից ինչպես կընդունվի իմ կարծիքը, բայց պետք է հիշել, որ մեր երկրում բոլորը մեծագույն դժվարությամբ են ստանձնում երկրի հանդեպ առկա պարտավորությունները: Մինչդեռ այդ պարտավորությունները չափազանց կարևոր են պետության համար հանրային և ընդհանրական ծրագրեր իրականացնելու տեսանկյունից»,– ասաց Վ. Բոստանջյանը:

Տնտեսագետի կարծիքով, ամեն դեպքում հարկերի և տուրքերի դրույքաչափեր սահմանելու ժամանակ պետք է հաշվարկվի և ընտրվի այն խելամիտ կետը, որի պարագայում և՛ ֆիզիկական, և՛ իրավաբանական անձինք պետության նկատմամբ կարողանան անվերապահորեն իրականացնել այն իմպերատիվ պարտավորությունը, որը բխում է քաղաքացու պարտավորություններից: 


ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Визит Оверчука в Ереван։ новые импульсы Москвы: «Паст»Европейская помощь или вмешательство? Спешные шаги Калласа: «Паст»Президент Мексики призвала ООН «выполнить свою роль» и избежать кровопролития в ВенесуэлеАнтикоррупционный суд продлил срок ареста мэра Гюмри Вардана Гукасяна еще на 3 месяцПутин: Такой армии, как у России, нет ни у одной страны в мире"Миссия Добро": Волонтеры из РФ помогают армянским детям с особенностями развития Добро пожаловать на ID павильон: Big Christmas MarketЛиванский судья допросит в Болгарии судовладельца, объявленного в розыск в связи со взрывом в порту БейрутаКомиссия по регулированию общественных услуг одобрила инвестиционную программу «Газпром Армения» на пять летЕзидская община празднует Святую Пасху. представитель общины, член партии «Всеармянский фронт» Зита ХалитовФрида Кало побила рекорд: Ее автопортрет продан за $54,7 млн, став самой дорогой картиной женщины-художницы Избранный президент Чили намерен жить в историческом президентском дворцеТысячи словаков по всей стране вышли на протесты против правительства ФицоЗавершено следствие по делу об убийстве трехлетнего ТигранаИсторик: Армяно-китайские отношения претерпели качественную трансформацию Венгрия заблокировала ежегодное заявление ЕС о расширении, касающееся Украины«Путешествие к каменным памятникам и древним винам»Эдмонд Худоян и Андрей Пегливанян – призеры чемпионата мира по боксу в ДубаеЕвропейцам нечего здесь шуметь: Лукашенко заявил, что мир в Украине зависит от Трампа и СШАЕвразийский выбор Армении Самое широкое покрытие 5G, запуск Uplay и внедрение Cerillion: Ucom подводит итоги 2025 года Обещают «сожрать» право граждан Армении на свободный выбор: «Паст»Превращение Армении в часть мегапроектов должно стать задачей будущих национальных властей: «Паст»«Дорожная карта» отстранения Пашиняна, по словам Эдмона Марукяна: «Паст»Сделал предложение, или искусный «перевод», и..... по какому праву? «Паст»Самвела Шахраманяна снова вызвали на допросЛиванские армяне строят в Ереване «ливанскую деревню»Треугольник Тегеран–Москва–Ереван: новая интеграции в Евразии Армянские фильмы среди номинантов на «Золотой глобус»Экскурсия в дом-музей Перча Прошяна в Аштараке: школьники прикоснулись к культурному наследию писателяАрмянские шахматисты победили на Kazakhstan Chess Cup 2025 в АлматыИтальянский городок в Тоскане платит $30 000 за переезд — с одним условиемПашинян: Новый Свод церковных правил должен содержать правила добропорядочности для священнослужителей Состоялся закрытый показ фильма «13 секунд»Российский агроэкспорт в ЕАЭС превысил $6 млрд, Армения замыкает списокАдвокат: Ваагн Чахалян содержится в нечеловеческих условияхКитай стремится к лидерству на рынке золота, приобретя бразильские месторожденияОт реальности не убежишь: «Паст»Цена «дружбы» ЕС: санкции против России, или экономические потери для Армении? «Паст»Сегодня - премьер-министр, завтра - бывший, а Церковь вечна: «Паст»The Telegraph: Министр войны США отстранил командующего армией от переговоров по УкраинеПашинян перешёл опасную границу: Российская епархия — объединённый центр Святой Армянской Апостольской Церкви Россия готовит ответные меры против Бельгии на случай бессрочной заморозки ее активовУчёные впервые поймали сверхредкую ядерную реакцию на СолнцеИзраиль атаковал тренировочный лагерь «Хезболлы» на юге ЛиванаБеспилотники ударили по одному из крупнейших НПЗ в центральной РоссииАронян победил Карлсена и взял титул Freestyle ChessПервопрестольный Святой Эчмиадзин вновь призвал 10 епископов вернуться в каноническое полеКвота на беспошлинный ввоз электромобилей в Армению может быть увеличенаФон дер Ляйен заявила, что Трампу не стоит вмешиваться в демократию ЕС