Ереван, 18.Декабрь.2025,
00
:
00
ВАЖНО


Բա ԱԱԾ պետին ինչի՞ չեն քննադատում․ Հայկ Սարգսյանը` աղմուկ հանած բաճկոնի մասին

ИНТЕРВЬЮ

Համացանցում մեծ աղմուկ է բարձրացրել նորընտիր պատգամավոր Հայկ Սարգսյանի լուսանկարը, որտեղ նրա հագին անվանական բաճկոն է: Նշենք, որ այդ բաճկոնից կրում են նաեւ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։  Անվանական պաշտոնի աջ մասում գրված է պաշտոնը, իսկ ձախում՝ անուն-ազգանունը:
Խանութը, որը բաճկոնը կարել է Հայկ Սարգսյանի համար, Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել. «Բաճկոնը կարված է հատուկ՝ Հայկ Սարգսյանի պատվերով։ Raf Kanian֊-ը բարձր որակն ապահովել է ՝ կաշիմիրի, բնական մորթու և զամշի միջոցով ։ Մենք պատրաստ ենք իրագործել հաճախորդի յուրաքանչյուր ցանկություն»:

Ինչո՞ւ է նորընտիր պատգամավորը նման հագուստ կրել, եւ ինչպես է վերաբերվում հնչող քննադատություններին։ Այս եւ այլ հարցերի շուրջ Irakanum.am-ը պարզաբանում է ստացել Հայկ Սարգսյանից։

Վերջինս նախ նշեց, որ հագուստը զինվորական չէ, եւ բանակի տարբերանշանները չկան։ «Միայն գույներն է զինվորականի։ Դա նվեր է եղել, որը զուգադիպել է եւ այդ օրը հագս է եղել։ Առաջին օրն եմ  հագել»,- ասաց Սարգսյանը։ Դիտարկմանը, թե հագել ե՞ք, որ ճանաչեն որպես պատգամավոր, Հայկ Սարգսյանն ասաց, թե ճանաչելիության խնդիր չունի։  «Ես խնդիր չունեմ  ճանաչելու, հնարավոր է մյուս պատգամավորներն ունեն, դու էլ գիտես, որ ես ճանաչելի դառնալու խնդիր չունեմ»,- ասաց Սարգսյանը։ Մեր հարցին, թե հնարավոր է քննադատություններից հետո ամեն դեպքում հրաժարվեք այդ բաճկոնը կրելուց, նորընտիր պատգամավորն արձագանքեց․ «Հրաժարվելու խնդիր չկա, ես լիքը բաճկոններ ունեմ, ամեն օրը մեկը կրում եմ։  Ասենք, ու՞մ բաճկոնն են այդքան քննադատել, որ իմն են քննադատում, կամ բաճկոնի քննադատելը ո՞րն է, ես դա չեմ հասկանում»։ Պատգամավորին փոխանցեցինք, որ անվանական լինելու հարցն է հիմնականում քննարկվում, ինչին նա արձագանքեց, թե առաջին անգամ են արդյո՞ք նման բաճկոն տեսնում։   Նման բաճկոն կրում է վարչապետի պաշտոնակատարն ու ԱԱԾ տնօրենը։ Երեւի նոր «թրենդ» է, փոխանցեցինք Հայկ Սարգսյանին։ «Բա ԱԱԾ պետին ինչի՞ չեն քննադատում, թե՞ վախենում են ԱԱԾ պետին քննադատել»,- եղավ նրա պատասխանը։

Հայկ Սարգսյանը նշեց, որ հեղափոխության օրերին էլ է զինվորական հագուստ կրել, դրանից առաջ էլ։  «Իմ ֆեյսբուքյան նկարների մեջ միշտ էլ եղել է զինվորական հագուստով, բանակից հետո ես միշտ պատվիրել եմ, ինձ իմ ընկերները նվիրել են, միշտ ես տարբեր նաղշերով համազգեստներ կրել եմ, ինչպես լիքը մարդիկ, այդ թվում աղջիկներ։ Լիքը աղջիկներ կան, որ կրում են, ինչ կա  դրա մեջ»,- շարունակեց պատգամավորը։ Դիտարկմանը, թե դրանք անվանական չեն, Սարգսյանն ասաց, թե հիմա անվանական է։ «Մարդ կա իրա նկարով է հագնում։ Կամ, որ ասում են կյանքում ես 300 հազար տեսել, կամ չգիտեմ, տեսել եք ինչ ասես չեն գրում։  Մեր տունը  գիտես մի քանի անգամ գրել են, որ երեք հարկանի տուն է Երեւանում, քսան տարի է սարքել ենք, իմ պապան գործարար է եղել, ես 2008 թվականին, երբ որ ինձ հետապնդում էին, ես թանկանոց մեքենա էի քշում, 40 հազար դոլարանոց։ Ընդդիմություն եղած ժամանակ էլ ենք մենք ունեցել, դրա մասին չեն խոսում։ Հիմա, թե որտեղից, եկավ մեր փողերով միանգամից։ Բա խի չեն ասում, որ էդ տղեն էդքան բան դրել է զոհասեղանին, մարդ կա մի հատ շոր չի ունեցել, դուրս է եկել ասում է ես էլ եմ հեղափոխական։ Ինքն ինչ է դրել զոհասեղանին, ես՝ ինչ, կամ ով էր մտածում, որ հեղափոխություն տեղի կունենա Հայաստանում, երբ ես երկու տարի առաջ սաղի հետ «քյալլա» եմ տվել, երկու անգամ մահափորձ են արել,  մի քանի անգամ վրես հարձակվել են, ավտոս են խազել, մի քանի անգամ հարկայինն է մտել իմ ու ընկերներիս օբյեկտներ։ Հազար բանի միջով անցել ենք, հիմա ոմանք իբր թե իրանց գրպանից են ինձ աշխատավարձ տալիս ու բաներ են գրում»,- ասաց Հայկ Սարգսյանը։

Նա գտնում է, որ ում հեղափոխությունից հետո պաշտոն չի հասել, կամ նրա կյանքում հեղափոխությունից հետո որեւէ բան չի փոխվել, նրանք են բողոքում։ Բողոքավարների թվում են նաեւ ըստ պատգամավորի քոչարյանական թեւի ներկայացուցիչները։ Հայկ Սարգսյանն ասաց նաեւ, որ որեւէ մեկը չի քննարկում այն հանգամանքը, որ ինքը երեկ բացել է տվել Երեւան- Արմավիր միջպետական ճանապարհը։ «Մեկ ժամվա ընթացքում այդ ճանապարհը բացվել է։ Խի չեն ասում, որ էդ տղեն մենակով էդկանց մարդկանց մեջ մտավ, ճանապարհը բացեց»,- եզրափակեց Հայկ Սարգսյանը։

Փայլակ Ֆահրադյան

Напряжная ситуация во дворе церквиВпервые гражданин РА был удостоен «Почетной грамоты» от президента РФ: «Паст»Что не простили губернатору Ширака? «Паст»Кампания абсолютного меньшинства против Армянской Церкви: «Паст»Тегеран-Москва-Ереван: формирующаяся новая ось в Евразии: «Паст»Визит Оверчука в Ереван։ новые импульсы Москвы: «Паст»Европейская помощь или вмешательство? Спешные шаги Калласа: «Паст»Президент Мексики призвала ООН «выполнить свою роль» и избежать кровопролития в ВенесуэлеАнтикоррупционный суд продлил срок ареста мэра Гюмри Вардана Гукасяна еще на 3 месяцПутин: Такой армии, как у России, нет ни у одной страны в мире"Миссия Добро": Волонтеры из РФ помогают армянским детям с особенностями развития Добро пожаловать на ID павильон: Big Christmas MarketЛиванский судья допросит в Болгарии судовладельца, объявленного в розыск в связи со взрывом в порту БейрутаКомиссия по регулированию общественных услуг одобрила инвестиционную программу «Газпром Армения» на пять летЕзидская община празднует Святую Пасху. представитель общины, член партии «Всеармянский фронт» Зита ХалитовФрида Кало побила рекорд: Ее автопортрет продан за $54,7 млн, став самой дорогой картиной женщины-художницы Избранный президент Чили намерен жить в историческом президентском дворцеТысячи словаков по всей стране вышли на протесты против правительства ФицоЗавершено следствие по делу об убийстве трехлетнего ТигранаИсторик: Армяно-китайские отношения претерпели качественную трансформацию Венгрия заблокировала ежегодное заявление ЕС о расширении, касающееся Украины«Путешествие к каменным памятникам и древним винам»Эдмонд Худоян и Андрей Пегливанян – призеры чемпионата мира по боксу в ДубаеЕвропейцам нечего здесь шуметь: Лукашенко заявил, что мир в Украине зависит от Трампа и СШАЕвразийский выбор Армении Самое широкое покрытие 5G, запуск Uplay и внедрение Cerillion: Ucom подводит итоги 2025 года Обещают «сожрать» право граждан Армении на свободный выбор: «Паст»Превращение Армении в часть мегапроектов должно стать задачей будущих национальных властей: «Паст»«Дорожная карта» отстранения Пашиняна, по словам Эдмона Марукяна: «Паст»Сделал предложение, или искусный «перевод», и..... по какому праву? «Паст»Самвела Шахраманяна снова вызвали на допросЛиванские армяне строят в Ереване «ливанскую деревню»Треугольник Тегеран–Москва–Ереван: новая интеграции в Евразии Армянские фильмы среди номинантов на «Золотой глобус»Экскурсия в дом-музей Перча Прошяна в Аштараке: школьники прикоснулись к культурному наследию писателяАрмянские шахматисты победили на Kazakhstan Chess Cup 2025 в АлматыИтальянский городок в Тоскане платит $30 000 за переезд — с одним условиемПашинян: Новый Свод церковных правил должен содержать правила добропорядочности для священнослужителей Состоялся закрытый показ фильма «13 секунд»Российский агроэкспорт в ЕАЭС превысил $6 млрд, Армения замыкает списокАдвокат: Ваагн Чахалян содержится в нечеловеческих условияхКитай стремится к лидерству на рынке золота, приобретя бразильские месторожденияОт реальности не убежишь: «Паст»Цена «дружбы» ЕС: санкции против России, или экономические потери для Армении? «Паст»Сегодня - премьер-министр, завтра - бывший, а Церковь вечна: «Паст»The Telegraph: Министр войны США отстранил командующего армией от переговоров по УкраинеПашинян перешёл опасную границу: Российская епархия — объединённый центр Святой Армянской Апостольской Церкви Россия готовит ответные меры против Бельгии на случай бессрочной заморозки ее активовУчёные впервые поймали сверхредкую ядерную реакцию на СолнцеИзраиль атаковал тренировочный лагерь «Хезболлы» на юге Ливана