Վարդանանց փողոցում տեղի ունեցած հրդեհի հետևանքով մահացել է մեկ, տուժել է երկու քաղաքացի. ԱԻՆ
ОБЩЕСТВОՀունվարի 13-ին՝ ժամը 07:56-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 5ա շենքի 9-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման ու օպերատիվ խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Ըստ նախնական տվյալների՝ հրդեհի հետևանքով տուժել է երկու, մահացել մեկ քաղաքացի:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:42-ին, մարվել՝ 08:52-ին:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



