Ереван, 19.Декабрь.2025,
00
:
00
ВАЖНО


«Այն ուղին, որով մենք գնում ենք, ինքնասպանության ճանապարհ է». Կարինե Դանիելյան

ИНТЕРВЬЮ

Past.am

Անցյալ ամիս չեխ գիտնականները «Արդյունաբերական աղտոտվածությունը Լոռու մարզում» համաժողովի շրջանակներում ներկայացրեցին Լոռու մարզի Ախթալա, Ալավերդի, Շնող համայնքներում իրականացված հետազոտության արդյունքները:

Դեռ ամռանը ծանր մետաղներով աղտոտվածության մակարդակի և մարդկանց առողջության վրա դրա ազդեցությունը պարզելու նպատակով չեխ մասնագետները նշված համայնքներից հողի, ջրի, հավկիթի, մարդու մազի նմուշներ էին վերցրել: Նմուշներն ուսումնասիրվել են Պրահայի քիմիական–տեխնոլոգիական համալսարանի լաբորատորիաներում: Արդյունքների համաձայն՝ ծանր մետաղներով աղտոտվածությունը բավականին մեծ է, և այն ազդում է ինչպես շրջակա միջավայրի, այնպես էլ մարդկանց առողջության վրա: Չեխ գիտնականները հայտնաբերել են նաև քաղցկեղածին քիմիական միացություն՝ դիօքսին, որը եղել է բնակիչների կողմից պահվող հավի ձվի մեջ:

Հանրային խորհրդի էկոլոգիական հանձնաժողովի նախագահ, «Հանուն կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանի համար, սակայն, նման հայտնագործությունն ամենևին էլ նորություն չէ: Ավելին, նա տարիներ շարունակ բարձրաձայնում է նշված վարերում կատարված իրենց ուսումնասիրությունների ահասարսուռ արդյունքների մասին, ինչը շարունակում էր մնալ «ձայն բարբառոյ յանապատի»:

past.am-ի հետ զրույցում տիկին Դանիելյանն ասաց, որ իրենք ոչ թե դաշտային  ուսումնասիրություն են իրականացրել, այլ ամփոփել են Հայաստանում արված բոլոր ուսումնասիրույթյունները, բացահայտել մարդկանց առողջության համար վտանգավոր այն ռիսկային գոտիները, որոնք կան մեր երկրում: Գիտնականի խոսքով, այս ուղղությամբ հսկայական աշխատանք են իրականացրել նաև Հայաստանի Ամերիկյան համալսարանը,  ԳԱԱ էկոլոգանոոսֆերայի հետազոտությունների կենտրոնը և այլ հաստատոսւթյուններ: Եվ ամփոփելով բոլոր արդյունքները՝ նույն պատկերն է ստացվել՝ հանրապետությունում ամենաղտոտվածը Լոռու մարզն է եղել:

«Դրա պատճառը հանքարդյունաբերությունն է՝ բաց հանքերը, պոչամբարները: Բայց մենք այդ մասին չբարձրաձայնեցինք, քանի որ այն ժամանակ մեծ կոնֆլիկտ ունեցանք առողջապահության նախարարության հետ: Իրենք ամեն ինչ թաքցնում են և հայտարարում են, թե ո՞վ ասեց, որ ծանր մետաղների պատճառով են մարդիկ քաղցկեղով հիվանդանում: Ինչպե՞ս է ստացվում, որ ամբողջ աշխարհում այդ կապը տեսնում են, իսկ մեզ մոտ չեն տեսնում: Մենք ուսումնասիրել էինք ծանր մետաղների քանակությունը, շրջակա միջավայրի աղտոտվածությունը և մարզերի առողջապահական տվյալները: Եվ, փաստորեն, մենք չկարողացանք ապացուցել մեր իրավացիությունը, բայց չեխերին դա հաջողվեց: Այսինքն, այս ամենը ցույց է տալիս մեր ուսումնասիրության ճշմարտացիությունը: Վտանգները շատ մեծ են, աղտոտվածությունը՝ բավականին խորը, և հարկավոր է լրացուցիչ ուսումնասիրություն իրականացնել հասկանալու համար, թե ինչ կարելի է անել իրավիճակը մեղմելու համար»,- ասաց Կ. Դանիելյանը: 

Գիտնականը նշեց, որ իրենք չեն մասնակցել չեխ գիտնականների ուսումնասիրություններին, որի արդյունքում, փաստորեն, բավականին վտանգավոր տվյալներ են ստացվել: Կ. Դանիելյանի կարծիքով, նոր իշխանությունները պետք է որ շատ լրջորեն մոտենան այս հարցին: Իսկ առողջապահության նախարարության պատասխանատուների հերքումների առումով գիտնականը նշեց, որ դրանք, ամենայն հավանականությամբ, այլևս կդադարեն:

Ինչ վերաբերում է իշխանությունների անբարեխիղճ աշխատանքի պատճառով տեղի բնակչությանը հասցված վնասին իրավական գնահատական տալուն, հանձնաժողովի նախագահն ասաց, որ այդ հարցում բավականին մեծ դեր ունեն հասարակական կազմակերպությունները, չնայած նրանց կողմից բարձրացված հարցերը մշտապես անուշադրության են մատնվում:

«Ես հույս ունեմ, որ այդ մոտեցումը կփոխվի, քանի որ այն ուղին, որով մենք գնում ենք ինքնասպանության ճանապարհ է»,- ասաց Կ. Դանիելյանը:

Արմինե Գրիգորյան

Напряжная ситуация во дворе церквиВпервые гражданин РА был удостоен «Почетной грамоты» от президента РФ: «Паст»Что не простили губернатору Ширака? «Паст»Кампания абсолютного меньшинства против Армянской Церкви: «Паст»Тегеран-Москва-Ереван: формирующаяся новая ось в Евразии: «Паст»Визит Оверчука в Ереван։ новые импульсы Москвы: «Паст»Европейская помощь или вмешательство? Спешные шаги Калласа: «Паст»Президент Мексики призвала ООН «выполнить свою роль» и избежать кровопролития в ВенесуэлеАнтикоррупционный суд продлил срок ареста мэра Гюмри Вардана Гукасяна еще на 3 месяцПутин: Такой армии, как у России, нет ни у одной страны в мире"Миссия Добро": Волонтеры из РФ помогают армянским детям с особенностями развития Добро пожаловать на ID павильон: Big Christmas MarketЛиванский судья допросит в Болгарии судовладельца, объявленного в розыск в связи со взрывом в порту БейрутаКомиссия по регулированию общественных услуг одобрила инвестиционную программу «Газпром Армения» на пять летЕзидская община празднует Святую Пасху. представитель общины, член партии «Всеармянский фронт» Зита ХалитовФрида Кало побила рекорд: Ее автопортрет продан за $54,7 млн, став самой дорогой картиной женщины-художницы Избранный президент Чили намерен жить в историческом президентском дворцеТысячи словаков по всей стране вышли на протесты против правительства ФицоЗавершено следствие по делу об убийстве трехлетнего ТигранаИсторик: Армяно-китайские отношения претерпели качественную трансформацию Венгрия заблокировала ежегодное заявление ЕС о расширении, касающееся Украины«Путешествие к каменным памятникам и древним винам»Эдмонд Худоян и Андрей Пегливанян – призеры чемпионата мира по боксу в ДубаеЕвропейцам нечего здесь шуметь: Лукашенко заявил, что мир в Украине зависит от Трампа и СШАЕвразийский выбор Армении Самое широкое покрытие 5G, запуск Uplay и внедрение Cerillion: Ucom подводит итоги 2025 года Обещают «сожрать» право граждан Армении на свободный выбор: «Паст»Превращение Армении в часть мегапроектов должно стать задачей будущих национальных властей: «Паст»«Дорожная карта» отстранения Пашиняна, по словам Эдмона Марукяна: «Паст»Сделал предложение, или искусный «перевод», и..... по какому праву? «Паст»Самвела Шахраманяна снова вызвали на допросЛиванские армяне строят в Ереване «ливанскую деревню»Треугольник Тегеран–Москва–Ереван: новая интеграции в Евразии Армянские фильмы среди номинантов на «Золотой глобус»Экскурсия в дом-музей Перча Прошяна в Аштараке: школьники прикоснулись к культурному наследию писателяАрмянские шахматисты победили на Kazakhstan Chess Cup 2025 в АлматыИтальянский городок в Тоскане платит $30 000 за переезд — с одним условиемПашинян: Новый Свод церковных правил должен содержать правила добропорядочности для священнослужителей Состоялся закрытый показ фильма «13 секунд»Российский агроэкспорт в ЕАЭС превысил $6 млрд, Армения замыкает списокАдвокат: Ваагн Чахалян содержится в нечеловеческих условияхКитай стремится к лидерству на рынке золота, приобретя бразильские месторожденияОт реальности не убежишь: «Паст»Цена «дружбы» ЕС: санкции против России, или экономические потери для Армении? «Паст»Сегодня - премьер-министр, завтра - бывший, а Церковь вечна: «Паст»The Telegraph: Министр войны США отстранил командующего армией от переговоров по УкраинеПашинян перешёл опасную границу: Российская епархия — объединённый центр Святой Армянской Апостольской Церкви Россия готовит ответные меры против Бельгии на случай бессрочной заморозки ее активовУчёные впервые поймали сверхредкую ядерную реакцию на СолнцеИзраиль атаковал тренировочный лагерь «Хезболлы» на юге Ливана