Հնդիկներն` իրենց դեմ համացանցում կազմակերպված ստորագրահավաքի մասին
ОБЩЕСТВОArmdaily.am-ը հնդիկների դեմ համացանցում պտտվող դժգոհությունների և ստորագրահավաքի թեմայով զրուցեց հայաստանում ապրող հնդիկ ընտանիքի հետ։ Հնդկաստանից եկած հայր և որդի՝ Վինայ և Վեբավ Բանսալները Հայաստանում զբաղվում են հյուրանոցային բիզնեսով։ Ասում են՝ այստեղ իրենց լավ են զգում։ Հայաստանում 2018 թվականին հիմնադրել են հյուրանոց և մատուցում են էժան ծառայություններ։ Նրանց խոսքով՝ իրենց հյուրանոց բացի հնդիկներից այցելում են նաև հայերը, ճապոնացիները, իրանցիները։ Վերբավ Բանսալը սովորում է Բժշկական համալսարանում, սակայն մինչ ավարտելը, օգնում է հայրիկի բիզնեսին: Ասում է՝ երբ ավարտի, ինչ որ երկրում հիվանդանոց կբացի;
«Երևանում հիվանդանոց բացելը շատ թանկ է։ Այստեղ տեխնոլոգիաներ չկան։ Եթե մինչ ավարտելս ամեն ինչ կարգավորվի, ինձ շատ լավ կզգամ, եթե հիվանդանոցս այստեղ բացեմ։ Այստեղ շատ լավ է, ճիշտ է՝ 100 տոկոս ապահով չենք, բայց մեզ լավ ենք զգում»,-նշեց Վեբավը։ Նա նաև անդրադարձավ սոցիալական ցանցերում տարածված հայերի այն ստորագրահավաքին, որ պետք է խստացնեն Հնդկաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը․«Ինչու են դա ուզում։ Դա Հայաստանի համար է վատ։ Պատկերացնում եք ինչքան հնդիկ է գալիս Հայաստան և այստեղ գումար ծախսում։ Դա օգուտ է ձեր տնտեսությանը։ Մեզ համար խնդիր չի՝ այստեղ չենք աշխատի, ներդրում չենք անի, կանենք մեկ այլ երկրում։ Պատրաստվում եմ Զեյթունում մեծ հանրակացարան կառուցել։ Մենք մատուցում ենք շատ էժան ծառայություններ։ Աշխատում ենք օրենքի սահմաններում։ Լսել եմ վիզաների շուրջ բարձրացված հարցը, սակայն դրա իմաստը չեմ հասկանում։ Հակառակը, այստեղ պետք է շահագրգռված լինեն, որ օտարերկրացիներն այստեղ ներդրումներ անեն»,-նկատեց Վինայ Բանսալը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Դուսյա Ղազարյան



