ԱՄՆ-ն ընդլայնել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել արտարժույթի փոխանակման կետերի վենեսուելական ցանցի դեմ, որը միլիարդավոր դոլարներ է վերափոխանցել նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարության ներսում կոռումպացված ինսայդերներին՝ տեղեկացնում է Reuters-ը։
«Վենեսուելական ռեժիմի ինսայդերները միլիարդավոր դոլարներ են ստացել այն դեպքում, երբ վենեսուելական ժողովուրդը տառապում է։ Ֆինանսների նախարարությունը թիրախավորել է արտարժույթի փոխանակման այդ ցանցը, որը եղել է նաեւ անօրինական սխեմա, որը վենեսուելական ռեժիմը օգտագործել է սեփական ժողովրդին թալանելու համար»,- ասվում է ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի հայտարարության մեջ։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել վերոնշյալ սխեմայի մաս կազմող 23 խմբերի եւ յոթ մարդու դեմ, ներառյալ՝ Վենեսուելայի նախկին գանձապետը։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



