Ամենաշատ «Շտապ բուժօգնություն» կանչերը գրանցվել են հունվարի 4-ին, իսկ թունավորման դեպքեր չեն եղել
ОБЩЕСТВОՏոնական օրերին «Շտապ բուժօգնություն» ծառայության ստացած ամենաշատ կանչերը գրանցվել են հունվարի 4-ին: Այս մասին Past.am-ի հետ զրույցում հայտնեց «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
Նա ընդգծեց, որ «Շտապ բուժօգնության» ծառայությունն այդ օրը ստացել է 956 կանչ:
Թագուհի Ստեփանյանից հետաքրքրվեցինք, թե տոնական օրերին մասնավորապես ի՞նչ բնույթի կանչեր են ստացել:
Ի պատասխան՝ նա ասաց. «Եղել են սրտանոթային հիվանդությունների, ինչպես նաև սուր-շնչառական հիվանդությունների և նման այլ կանչեր: Թունավորումներ չենք ունեցել»:
Նա հայտնեց, որ հունվարի 11-ին կլինի մամուլի ասուլիս, որի ընթացքում ավելի մանրամասն կներկայացվի տոնական օրերին գրանցված իրավիճակը, կներկայացվի նաև նախորդ և այս տարի գրանցված տվյալների համեմատականը:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



