Ереван, 19.Декабрь.2025,
00
:
00
ВАЖНО


Վահան Արծրունի. «Մշակույթը և մշակույթի նախարարությունը տարբեր բևեռներ են»

ИНТЕРВЬЮ

Երգահան, երաժիշտ Վահան Արծրունու համար նախորդ տարվա՝ 2018թ.-ի ընթացքը պատմական էր, իսկ 2019-ին սպասվելիք գործընթացներին, նրա խոսքով, պետք է սատար կանգնի յուրաքանչյուրը:

Ամփոփելով 2018 թվականը և խոսելով 2019-ի մասին՝ Past.am-ի հետ զրույցում Վահան Արծրունին ընդգծեց.

«Նախևառաջ հեղափոխության հանգամանքն իմ կողմից ողջունվեց հենց առաջին իսկ պահից, և բնական է, որ այն պատմական ընթացքը, որը տեղի ունեցավ մեր երկրում, իմ կողմից միանշանակ ընկալումների մեջ է: Ես այդ պատմական ընթացքն ընդունեցի որպես անկումից դուրս գալու հրաշալի հնարավորություն»:

Որպես կարևորագույն իրադարձություն՝ նա առանձնացրեց նաև նոր Ազգային ժողովի ձևավորումը:

Ինչ վերաբերում է 2019-ի սպասելիքներին, Վ. Արծրունին նախ շեշտեց, որ հետ նայելով՝ հասկանում ենք, որ հեղափոխությունից հետո առկա փուլն իսկապես անցումային էր բոլոր առումներով:

«Բայց հիմա հաստատվել է ԱԺ կազմը, մենք մտնում ենք բնականոն գործընթացի մեջ, ուր ԱԺ-ն՝ իր, հանրային կառույցներն՝ իրենց գործառույթներն են կատարելու: Բացի այդ, նախարարություններն են օպտիմալացվում, կան հսկայական ծրագրեր: Այսինքն՝ մենք պետական որոշակի կարևորագույն գործընթացի սկզբնական շրջանում ենք, և հանրությունն ու մեզանից յուրաքանչյուրը պարզապես պետք է սատար կանգնի, քանի որ այդ ամենից է կախված ոչ միայն մեր, այլև մեր երեխաների ապագան»,-ասաց մեր զրուցակիցը:

Վահան Արծրունու հետ զույցում անդրադարձանք նաև մշակույթի ոլորտին, որը ևս նախորդ տարի անմասն չէր բուռն իրադարձություններից:

«Այն ամենը, ինչ տեղի է ունենում մշակույթի ոլորտում, ես կբնութագրեի մեկ բառով՝ առողջացում: Այսինքն՝ նույն թատրոնների կոլեկտիվները սկսում են գիտակցել, թե ով է իրավիճակի տերը: Նրանք հասկանում են իրենց լիազորությունները և պարտավորությունները, և կերտում են սեփական կեցվածքը. ոչ թե նշանակովի՝ դրսից, այլ իրենք իրենց միջից: Այդ առումով Համազգային թատրոնի օրինակը շատ տիպական է»,-ընդգծեց նա:

Ինչ վերաբերում է 2018թ. վերջում մշակույթի նախարարության աշխատակիցների ակցիաներին, որով իրենց բողոքն էին հայտնում օպտիմալացման նախագծին, Վահան Արծրունին շեշտեց.

«Նման ակցիաներ պետք էր անցկացնել 30 տարիների ընթացքում, երբ նախարարությունում աշխատող նույն մասնագետներին այլ գործառույթներ էին պարտադրում: Այդուհանդերձ, նրանք մեծ հաճույքով ու պարտաճանաչ կատարում էին ցանկացած կամայականություն, հովանավորչություն: Եվ հիմա, երբ եկավ այն պահը, երբ արատավոր այդ բոլոր գործընթացներին վերջ է դրվում, հանկարծ հիշեցին, որ նախարարության աշխատակիցներ են և կարող են կարծիք հայտնել: Բնական է՝ իրենց հանգիստ, շատ հարցերում նաև ապահով կյանքի ընթացքը հիմա կփոխվի, սպիպված են նոր աշխատանք գտնել, բայց, այնուամենայնիվ, բնականոն ընթացք եմ համարում սա, որովհետև կարծում եմ, որ այս պատմական շրջանում օպտիմալացումը առողջարար է մշակութային դաշտի համար: Ես հիմա նախարարության նկատմամբ պետք է վերադարձնեմ իրենց այն վերաբերմունքը, որն առկա է եղել գրեթե 30 տարիների ընթացքում: Այսինքն՝ հիմա վերադարձնում ենք այն անտարբերությունը, որը ես և ազատ դաշտի այլ արվեստագետներ «վայելել» ենք այդ հաստատության կողմից: Անկեղծ ասած, ինձ այդքան էլ չի հուզում ոչ այդ կառույցի լինել-չլինելը, ոչ էլ ներսում աշխատող մարդկանց խնդիրները, որովհետև վերջին՝ համենայն դեպս 15 տարիների ընթացքում, ես բարձրաձայնել եմ այն հանգամանքի մասին, որ մշակույթի նախարարությունը որևէ առնչություն և կապ չունի մշակույթի հետ: Այն վերաբաշխող օրգան էր՝ ցանկացած գործակալություն կարող է այդ գործառույթները կատարել: Մեծ հաշվով՝ մշակույթը և մշակույթի նախարարությունը տարբեր բևեռներ են»:

Սոցիալական խնդրի մասին խոսելով՝ Վահան Արծրունին բերեց ազատ դաշտի արվեստագետների, ինչպես նաև հենց իր օրինակը.

«Բանակում ծառայելուց և վերադառնալուց հետո մինչ օրս ես իմ հանապազօրյա հացն աշխատում եմ իմ գործով՝ երաժշտությամբ զբաղվելով: Մշակույթի նախարարությունից որևէ մեկին երբևիցե չի մտահոգել այն հանգամանքը, թե այս արվեստագետներն ինչպե՞ս են ապրում, ի՞նչ միջոցներով: Նույն իրավիճակում իրենց հայտնվելը օրինաչափ եմ համարում: Թող իրենց մաշկի վրա զգան, թե ինչպես է լինում, երբ մշակութային գործիչը ստիպված է լուծել հսկայական քանակությամբ խնդիրներ, սկսած օրվա հացից, վերջացրած սոցիալական խնդիրներով, չունենալով պետական աջակցություն և հաստիքային հնարավորություններ»:

Աննա Բադալյան

Напряжная ситуация во дворе церквиВпервые гражданин РА был удостоен «Почетной грамоты» от президента РФ: «Паст»Что не простили губернатору Ширака? «Паст»Кампания абсолютного меньшинства против Армянской Церкви: «Паст»Тегеран-Москва-Ереван: формирующаяся новая ось в Евразии: «Паст»Визит Оверчука в Ереван։ новые импульсы Москвы: «Паст»Европейская помощь или вмешательство? Спешные шаги Калласа: «Паст»Президент Мексики призвала ООН «выполнить свою роль» и избежать кровопролития в ВенесуэлеАнтикоррупционный суд продлил срок ареста мэра Гюмри Вардана Гукасяна еще на 3 месяцПутин: Такой армии, как у России, нет ни у одной страны в мире"Миссия Добро": Волонтеры из РФ помогают армянским детям с особенностями развития Добро пожаловать на ID павильон: Big Christmas MarketЛиванский судья допросит в Болгарии судовладельца, объявленного в розыск в связи со взрывом в порту БейрутаКомиссия по регулированию общественных услуг одобрила инвестиционную программу «Газпром Армения» на пять летЕзидская община празднует Святую Пасху. представитель общины, член партии «Всеармянский фронт» Зита ХалитовФрида Кало побила рекорд: Ее автопортрет продан за $54,7 млн, став самой дорогой картиной женщины-художницы Избранный президент Чили намерен жить в историческом президентском дворцеТысячи словаков по всей стране вышли на протесты против правительства ФицоЗавершено следствие по делу об убийстве трехлетнего ТигранаИсторик: Армяно-китайские отношения претерпели качественную трансформацию Венгрия заблокировала ежегодное заявление ЕС о расширении, касающееся Украины«Путешествие к каменным памятникам и древним винам»Эдмонд Худоян и Андрей Пегливанян – призеры чемпионата мира по боксу в ДубаеЕвропейцам нечего здесь шуметь: Лукашенко заявил, что мир в Украине зависит от Трампа и СШАЕвразийский выбор Армении Самое широкое покрытие 5G, запуск Uplay и внедрение Cerillion: Ucom подводит итоги 2025 года Обещают «сожрать» право граждан Армении на свободный выбор: «Паст»Превращение Армении в часть мегапроектов должно стать задачей будущих национальных властей: «Паст»«Дорожная карта» отстранения Пашиняна, по словам Эдмона Марукяна: «Паст»Сделал предложение, или искусный «перевод», и..... по какому праву? «Паст»Самвела Шахраманяна снова вызвали на допросЛиванские армяне строят в Ереване «ливанскую деревню»Треугольник Тегеран–Москва–Ереван: новая интеграции в Евразии Армянские фильмы среди номинантов на «Золотой глобус»Экскурсия в дом-музей Перча Прошяна в Аштараке: школьники прикоснулись к культурному наследию писателяАрмянские шахматисты победили на Kazakhstan Chess Cup 2025 в АлматыИтальянский городок в Тоскане платит $30 000 за переезд — с одним условиемПашинян: Новый Свод церковных правил должен содержать правила добропорядочности для священнослужителей Состоялся закрытый показ фильма «13 секунд»Российский агроэкспорт в ЕАЭС превысил $6 млрд, Армения замыкает списокАдвокат: Ваагн Чахалян содержится в нечеловеческих условияхКитай стремится к лидерству на рынке золота, приобретя бразильские месторожденияОт реальности не убежишь: «Паст»Цена «дружбы» ЕС: санкции против России, или экономические потери для Армении? «Паст»Сегодня - премьер-министр, завтра - бывший, а Церковь вечна: «Паст»The Telegraph: Министр войны США отстранил командующего армией от переговоров по УкраинеПашинян перешёл опасную границу: Российская епархия — объединённый центр Святой Армянской Апостольской Церкви Россия готовит ответные меры против Бельгии на случай бессрочной заморозки ее активовУчёные впервые поймали сверхредкую ядерную реакцию на СолнцеИзраиль атаковал тренировочный лагерь «Хезболлы» на юге Ливана