Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ավանդները ժառանգներին փոխհատուցելու նախագծին
ПОЛИТИКАՀՀ կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Ազգային ժողովի «Օրինաց Երկիր» խմբակցության պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի և Հեղինե Բիշարյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ավանդի փոխհատուցման իրավունք ունեցող անձանց մահվան դեպքում փոխհատուցման գումարն ավանդատուի ժառանգներին տալու մասին» ՀՀ օրենքի նախագծին:
Գործադիրի նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանընշեց, որ կառավարությունը դեմ է վերոնշյալ նախաձեռնությանը, քանի որ նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման գործընթացը ՀՀ-ում սկսվել է դեռևս 2006 թվականից:
Ասատրյանի խոսքով, ըստ օրենքի՝ ավանդների փոխհատուցման տրամադրումը կրում է հաuցեական բնույթ, ուստի փոխհատուցում uտանալու ավանդատուի պահանջի իրավունքը համարվել է անձի հետ անխզելիորեն կապված իրավունք, որը չի կարող անցնել այլ անձի (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական oրենuգրքի 398-րդ հոդված), լինել գրավի առարկա (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական oրենuգրքի 230-րդ հոդվածի առաջին մաu), մտնել ժառանգության զանգվածի մեջ (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական oրենuգրքի 1186-րդ հոդվածի երկրորդ մաu):
«Որոշմամբ նախատեսված ավանդի փոխհատուցման գումարն իրենից ներկայացնում է պետության կողմից տրամադրվող դրամական օգնություն անապահով ընտանիքների անդամներին, որոնց մահվան դեպքում ավանդի փոխհատուցման գումարի՝ ժառանգներին տրամադրումը դուրս է օրենքի, որոշման, ինչպես նաև 2014 թվականի մայիսի 22-ին ՀՀ Ազգային ժողովի հավանությանն արժանացած ՀՀ կառավարության ծրագրի դրույթների պահանջներից»,- նշված կառավարության եզրակացության մեջ:



