Opel-ը գլորվել է ձորակը եւ ընկել գնացքի գծերի վրա. կա 1 զոհ, 4 վիրավոր
ОБЩЕСТВОՀունվարի 5-ին, ժամը 14:12-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Լուսաղբյուր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել վթար, ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել գնացքի գծերի վրա, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում է ԱԻ նախարարությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 22-րդ կիլոմետրին “Opel Astra G” մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել մոտակա ձորակում: Վթարի հետևանքով ավտոմեքենայի վարորդը՝ Ա. Մ.-ն (ծնված 1967 թ.), տեղում մահացել է: Չորս ուղևորները տեղափոխվել են Սպիտակի ԲԿ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
1
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
2
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
3
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
4
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
5
Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид?



