Պայթուցիկ սարքի հետքեր չկան. ՌԴ Քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել Մագնիտոգորսկում շենքի փլուզման միջադեպի վերաբերյալ հետաքննությունից
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել Մագնիտոգորսկ քաղաքի շենքերից մեկի փլուզման միջադեպի վերաբերյալ հետաքննությունից:
Ինչպես գրում է gazeta.ru-ն, մասնագետները դեպքի վայրում պայթուցիկ սարքերի հետքեր չեն հայտնաբերել: Այսպիսով՝ շարունակում է առավել հավանական մնալ կենցաղային գազի պայթյունի վարկածը:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հերքել էր ահաբեկչության մասին վարկածի առկայությունը՝ պատասխանելով մի շարք լրատվամիջոցներում տարածված լուրերին:
Հիշեցնենք, որ ողբերգության հետևանքով մահավել է 39 մարդ, այսօր քաղաքում մեկնարկել են փլուզման հետևանքով զոհվածների վերջին հրաժեշտի արարողությունները:
Նախօրեին Մագնիտոգորսկ է ժամանել նաև նախագահ Վլադիմիր Պուտինը, նա հանդիպել է տուժածներին ու Չելյաբինսկի մարզի իշխանություններին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



