Խնդրում եմ նախագահին ու վարչապետին ներում շնորհել Արմենակ Մնջոյանին, քանի դեռ ուշ չէ. Նաիրա Զոհրաբյան
ОБЩЕСТВОՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրառում է կատարել իր էջում, որում անդրադարձել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող ցմահ դատապարտյալ Արմենակ Մնջոյանի առողջական վիճակին:
Նա, մասնավորապես, գրելէ.
«Դրոյի» գործով 1996-ին մահապատժի դատապարտված, իսկ 2003-ին մահապատիժը «մեծահոգաբար» ցմահ ազատազրկմամբ փոխարինված Արմենակ Մնջոյանը ծանր ինֆարկտով տեղափոխվել է Էրեբունի կլինիկա։
Ես հիմա չեմ ուզում քննարկել, թե ինչու ժամանակին «իրավիճակի փոփոխություն» ձեւակերպմամբ նույն գործով որոշ գործիչներ ազատ արձակվեցին, իսկ Արմենակ Մնջոյանը, Արսեն Արծրունին՝ ոչ։ Ես ընդամենը խնդրում եմ երկրի նախագահին ու վարչապետին ներում շնորհել Արմենակ Մնջոյանին։
Քանի դեռ ուշ չէ։ Եւ քանի դեռ այդ քայլը անելու ժամանակ ունեք»։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հունվարի 3-ի առավոտյան կտրուկ վատացել է Նուբարաշեն ՔԿՀ-ում պատիժ կրող ցմահ դատապարտյալ Արմենակ Մնջոյանի առողջական վիճակը. նրան տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց: Մնջոյանի դուստրը՝ Լաուրա Մնջոյանը հայտնել է, որ հայրը սրտամկանի սուր ինֆակտ է տարել եւ այժմ գտնվում է բժիշկների հսկողության տակ: Մնջոյանի խոսքով՝ հայրը ՔԿՀ-ում տարիներ առաջ էլ միկրոինֆակտ էր տարել:
Ցմահ դատապարտյալ Արմենակ Մնջոյանը սրտի կաթվածով տեղափոխվել է հիվանդանոց. վիճակը ծանր է




