«Նոր նշաձող եմ վերցնում». Արմեն Փամբուխչյանը կվերցնի պատգամավորական մանդատը
ПОЛИТИКАՏրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը որոշել է վերցնել պատգամավորական մանդատը: Այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:
«Սիրելի՛ հայրենակիցներ, ընտրողներ, որոշում եմ կայացրել գործունեությունս շարունակել նորընտիր Ազգային ժողովում՝ որպես պատգամավոր:
Գործադիրում իմ աշխատանքը նույնքան մարտահրավերային էր, ինչքան օրենսդիրում: Իմ էությամբ ես կատարող եմ, այսինքն՝ գործադիր, բայց վերցնում եմ նոր նշաձող՝ օրենսդիր, անելիքներս ինչպես միշտ շատ են, տեսլականս անծայրածիր՝ Տիեզերքի սահմանների չափ, ես կլինեմ բոլորիդ պատգամավորն ու ձեր ձայնի խոսափողը ՀՀ բարձրագույն ամբիոնում:
Հ.Գ. վերադարձս գործադիր չի բացառվում»,- գրել է փոխնախարարը:
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



