27-ամյա երիտասարդի սպանության գործով կա մեղադրյալ. հայտարարվել է հետախուզում
ОБЩЕСТВОՏավուշի մարզում դեկտեմբերի 31-ին 27-ամյա երիտասարդի սպանության մեջ կասկածվողի ինքնությունը հայտնի է: Այս մասին NEWS.am-ին ասաց գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը:
«Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Գործով կա մեղադրյալ, որի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումն ու հայտարարվել է հետախուզում»,- ասաց Արեւիկ Խաչատրյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 31-ին հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Տավուշի մարզում: Պարզվել է, որ սպանվածը Բերդ քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ, 27-ամյա Աշոտ Գեւորգյանն էր, որը մահացու հրազենային վնասվածքն ստացել է Մաշտոցի փողոցի 33 հասցեում:
1
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
2
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
3
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
4
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
5
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян



