Դոնալդ Թրամփն «անհամբերությամբ է սպասում» Կիմ Չեն Ընի հետ հերթական գագաթնաժողովին
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն «անհամբերությամբ է սպասում» Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հերթական գագաթնաժողովին:
«Ես նաեւ անհամբերությամբ եմ սպասում նախագահ Կիմի հետ հանդիպմանը, որն այնքան լավ է հասկանում, որ Հյուսիսային Կորեան ահռելի տնտեսական ներուժ ունի»,- նշել է նա իր Twitter-յան էջում, երբ հյուսիսկորեացի առաջնորդը նախազգուշացրել էր, որ Փհենյանն իր մոտեցումը միջուկային բանակցությունների հանդեպ կփոխի, եթե Վաշինգթոնը շարունակի պատժամիջոցներ կիրառել:
Նշենք, որ անցյալ տարվա հունիսին Թրամփն ու Կիմը Սինգապուրում պատմական հանդիպում ունեցան՝ ստորագրելով Կորեական թերակղզու ապամիջուկայնացման մասին հռչակագիրը:
Սակայն այդ ժամանակից սկսած առաջընթացը կանգ է առել հռչակագրի նշանակության վերաբերյալ կողմերի տարաձայնությունների պատճառով, եւ ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորեայի միջեւ բանակցությունների թափը դանդաղել է, իսկ հանդիպումներն ու այցերը չեղյալ են հայտարարվել: Փհենյանը պահանջում է բազմաթիվ պատժամիջոցներից ազատում:



