Հնդկաստանում բեռնատարը մտել է խրճիթ, զոհվել է յոթ մարդ
МЕЖДУНАРОДНОЕԵղջերավոր անասուն տեղափոխող բեռնատար ավտոմեքենան մտել է ճանապարհի եզրին գտնվող խրճիթ, որի հետեւանքով յոթ մարդ, այդ թվում՝ չորս երեխա, զոհվել են՝ հայտնում է Indian Express-ը՝ վկայակոչելով ոստիկանությունում իր աղբյուրներին։
Միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի առավոտյան։ Աղբյուրների տվյալներով՝ ոստիկանական ավտոմեքենան հետապնդել է բեռնատարին։ Բարձր արագությամբ սլացող ավտոմեքենայի վարորդը կառավարումը կորցրել եւ ներխուժել է խրճիթ։ ՃՏՊ-ի հետեւանքով զովել են մի ընտանիքի բոլոր անդամները, այդ թվում՝ չորս երեխաներ, երկու կանայք եւ մի տղամարդ։ Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինները։
Հնդկաստանում ճանապարհների գերծանրաբեռնվածության, վատ վիճակի եւ անզգույշ վարելու հետեւանքով հաճախ են լուրջ ՃՏՊ-ներ լինում։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ամեն օր ճանապարհներին վթարների հետեւանքով 400 մարդ է զոհվում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ հնդկական ճանապարհներին մահացության ամենամյա դեպքերը գերազանցում են 200 000-ը՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։



